Ամպերում դեմքեր փնտրելու վերաբերյալ Հոլանդիա 2009, 49min.
2009, Նիդերլանդներ, 49 րոպե
Պրոդ.` Դենիս Վասլին, սց./ռեժ.` Սանդեր Բլոմ, օպեր.` Վլադաս Նաուձիուս, հնչ.` Ռանկո Պաուկովիչ, մոնտ.` Ստելլա վան Վարսթ վան Բեսթ:
Պարեյդոլիայի` պատահական (տեսողական) պատկերները որպես նշանակալից բաներ ընկալելու մարդու հակման ուսումնասիրությունն է: Նպատակ ունի երևան բերել, թե իրենց հրաշքներով ու ֆենոմեններով հայտնի վայրերի` Լուրդի կամ Լոխ Նեսի մերձությունը որքանով է ազդում պարեյդոլիկ դիտարկումների ընկալունակության վրա: Պարզ ասած, Լուրդի կամ Լոխ Նեսի մոտակայքում ապրող մարդիկ ավելի՞ են հակված «բաներ տեսնելու», քան նրանք, ովքեր հեռու են ապրում: Թեև ռեժիսորի կարծիքով` նման կապ չկա, նա անկանխակալությամբ է սկսում իր հետազոտությունը: Մենք ավելին ենք իմանում պարեյդոլիայի մեխանիզմի և Հարավային Ֆրանսիայի ու Շոտլանդիայի բնակչության մասին: Գիտությունն օգտագործելով որպես միջոց և նյութ` ֆիլմը ձգտում է պատասխան տալ այս հարցին. ի՞նչ ենք մենք տեսնում:
| Բլոմ, Սանդեր Սանդեր Բլոմ (ծն. 1963, Ուտրեխտ, Նիդերլանդներ)
1993-ին ավարտել է Կինոյի և հեռուստատեսության հոլանդական ակադեմիան և մի շարք կարճամետրաժ ֆիլմեր նկարահանել, որոնց մի մասը` Մելս վան Զուտֆենի համագործակցությամբ: Իր գործերում ի հայտ է բերում իրականի և ոչ այնքան իրականի սահմանագիծը` հաճախ կիրառելով կեղծվավերագրական և (կամ) կեղծ գիտական ձևաչափ: Վերջին տարիներին դրամաշնորհներ է ստացել Հոլանդական արվեստի հիմնադրամից և այլ կազմակերպություններից: Ապրում է Ամստերդամում:
Ֆիլմացանկ
Սքուիիիկ (1989), Բերլագեսի աքսորը (1992), Ինչպիսի՞ն է ձուն (1993), Չորս ավետարանիչները (1995), Վայրի բան (1995), Գիտության վիճակը, 3-րդ մաս. Տեսնել` նշանակում է հավատալ (1996), Ողջույն, Ռուլի (1997), Անդալուսական մուկը (1998), Կինոֆտորադիտակային ուսումնասիրություն (1998), Վերջ տուր տագնապներիդ (1998), Լեռներում, ձյան մեջ (1999), Օդում կրակելու վերաբերյալ (2002), Երիտասարդ հրաձիգներ (2002), Թվային պատում (2004), Ծաղրածուների նախարարություն 1 և 2 (2005), Էտնա (2006), Չափումից դեպի իմացություն (2007), Ամպերում դեմքեր փնտրելու վերաբերյալ (2009):
|