VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Չինական կապույտ

ԱՄՆ / Չինաստան
2005, 87min.

Պրոդ./սց./ռեժ./օպեր.` Միշա Պելեդ, կոմպոզ.` Միրիամ Քաթլեր, հնչ.` Սուն Չեն, մոնտ.` Մանուել Ցինգարիս:

Ֆիլմը մեզ տանում է կապույտ ջինսի ֆաբրիկա, որտեղ Ջասմինն ու նրա ընկերները փորձում են գոյատևել ծանր աշխատանքային պայմաններում: Բայց երբ ֆաբրիկայի տերը արևմուտքցի հաճախորդի հետ գործարք է կնքում, որն անչափահաս աշխատողներին պարտադրում է օրնիբուն բանել, բախումը դառնում է անխուսափելի: Չինաստանում գաղտնի, դժվարին հանգամանքներում նկարահանված ֆիլմը մոտիկից է ներկայացնում այն ամենը, ինչը ոչ Չինաստանը, ոչ էլ մանրածախ առևտրով զբաղվող միջազգային ընկերությունները չեն ուզում, որպեսզի մենք տեսնենք, այսինքն` թե իրականում ինչպես է պատրաստվում այն հագուստը, որը գնում ենք:

Մրցանակներ
Գլխավոր մրցանակ (IDFA, 2005), DOEN/Amnesty International-ի Մարդու իրավունքների մրցանակ:

Պելեդ, Միշա

Միշա Պելեդ
Այն սակավաթիվ մարդկանցից է, որ անվճար, համընթաց փոխադրամիջոցներով են հասել Միացյալ Նահանգներ: Եղել է ցանցաճոճերի և ոչխարենու բաճկոնների ներմուծող, մասնավոր ուսուցիչ, բանտի պահապան, ազատ լրագրող, քաղաքական քարոզարշավի կազմակերպիչ և այլն: Արկածային ուղևորություններ է գլխավորել դեպի Թաիլանդի ու Բրազիլիայի ջունգլիներ և լույս ընծայել արձակի մի բարակ հատոր` «Ձկնորսը և հավերժահարսը»: 1992-ին թողել է Media Alliance-ի` ԶԼՄ-ների վերահսկիչ խմբի տնօրենի աշխատանքը` ամբողջովին կինոյին նվիրվելու համար: Նրա առաջին վավերագրական ֆիլմը` «Մայրս կվերադառնա՞ Բեռլին» վերնագրով, մրցանակներ է շահել Ատլանտիկայի երկու կողմերում էլ: «Աստծու բունկերի ներսում»-ի երեք տարբերակների պրոդյուսերն է, մի աշխատանք, որ ներկայացվել է Եվրոպայի 15 երկրների, Ավստրալիայի և Ճապոնիայի հեռուստատեսությամբ: Պելեդի բոլոր ֆիլմերը ցուցադրվել են PBS-ով: Դրանք մասնակցել են նաև աշխարհի բազմաթիվ կինոփառատոների, որոնց թվում են Բեռլինը, Ռոտերդամը, Մարսելը, Ամստերդամը, Մոնրեալը, Հավայան կղզիները, Նյու Յորքի Մարդու իրավունքների ԿՓ-ը, Սան Անտոնիոյի լատինաամերիկյան կինոյի փառատոնը և Կինոյի 100-ամյակի տոնակատարությունը Ֆիլիպիններում: Նրա «Խանութների պատերազմը» արժանացել է Սան Ֆրանցիսկոյի ՄԿՓ-ի «Ոսկե դարպաս» մրցանակին:

Ֆիլմացանկ
Իմ մայրը կվերադառնա՞ Բեռլին (1992), Աստծու բունկերի ներսում (1994), Ես, դու, Երուսաղեմը (1996), Խանութների պատերազմ. երբ Wal-Mart-ը գալիս է քաղաք (2001), Չինական կապույտ (2005):

Ցուցադրումներ

Հուլիսի 14 16:00Նարեկացի մշակութային կենտրոն
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club European Union The European Cultural Foundation