Փող տուր և ամուսնացիր ԱՄՆ / Մակեդոնիա / Խորվաթիա / Ավստրիա 2009, 76min.
Պրոդ.` Ռալֆ Վիզեր, Սինիշա Յուրիչիչ, Աթանաս Գեորգիև, սց.` Մարյան Ալչևսկի, ռեժ.` Աթանաս Գեորգիև, օպեր.` Դիմիտար Պոպով, երաժշտ.` Ֆոլթին, հնչ.` Աթանաս Չոլակով, մոնտ.` Վլադիմիր Գոյուն:
Նկարահանվել են Մարկո Պրիկան, Աթանաս Գեորգիևը, Բարբարա Շտայները, Ալեքսանդար Մանիչը, Ջեսիքա Հուունենը, Լիլիանա Գեորգիևան, Մարիաննա Կոտևսկան:
Մարկոյի և Աթանասի կյանքը կարող է շաքարի պես քաղցր դառնալ, բայց նրանց փաստաթղթերի հետ կապված մի փոքրիկ խնդիր կա: Նրանք եվրոպական անձնագրի կարիք ունեն և պատրաստ են համարյա ամեն ինչի` դա ձեռք բերելու համար, ներառյալ և` փողով կին գնելը: Ընդամենը 7.000 եվրոյով նրանք մտադիր են գտնել իրենց անուրջների կնոջը, որը ձեռք կմեկնի և հետո էլ բավական երկար կմնա ամուսնալուծվելու համար: Սա ոդիսական է Վիեննայի ներգաղթածների դժոխքում, այն իրողության զվարճալի ու հուզիչ պատկերը, թե Եվրոպա ամրոցի պատնեշները հաղթահարելու համար ինչեր են պահանջվում:
| Գեորգիև, Աթանաս Աթանաս Գեորգիև (ծն. 1977, Մակեդոնիա)
Սկոպյեի արվեստի ակադեմիայում կինոյի և հեռուստատեսության մոնտաժ է ուսանել: Աշխատում է որպես ռեժիսոր և մոնտաժող: Բնակվում է Պրահայում:
Ֆիլմացանկ
Ով է հրեշը (1998), Բալկանյան կապույտ (1999), 1/4, (2000), Փողը տուր և ամուսնացիր (2009):
|