VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Կարամել

Ֆրանսիա / Լիբանան
2007, 96min.

Պրոդ.` Անն-Դոմինիկ Տուսեն, սց.` Նադին Լաբաքի, Ռոդնի էլ-Հադդադ, ռեժ.` Նադին Լաբաքի, օպեր.` Իվ Սեհնաուի, կոմպոզ.` Խալիդ Մուզաննար, նկ.` Սինթիա Զահար, հնչ.` Պիեռ-Իվ Լավուե, մոնտ.` Լոր արդեթ:
Դերերում. Նադին Լաբաքի, Ադել Քարամ, Յասմին ալ-Մասրի, Ջուաննա Մուքարզել, Ժիզել Աուադ, Սիհամ Հադդադ, Ազիզա Սիմաան, Ֆաթմե Սաֆա, Իսմայիլ Անթար, Ֆադիա Ստելլա, Դիմիտրի Ստանովսկի:

Գործողությունը ծավալվում է լիբանանցի հինգ կանանց խաչվող կյանքերի շուրջը: Լայալեն ևս երկու կնոջ` Նիսրինի և Ռիմայի հետ, աշխատում է Բեյրութի գեղեցկության սրահներից մեկում: Ամեն մեկն իր խնդիրն ունի. Լայալեն խճճվել է ամուսնացած տղամարդու հետ ունեցած իր անհեռանկար հարաբերությունների մեջ: Նիսրինն այլևս կույս չէ, մինչդեռ պետք է ամուսնանա, իսկ արաբական աշխարհում մինչամուսնական սեքսն անընդունելի է: Ռիմային ձգում են կանայք: Մշտական հաճախորդ Ջամալեն, որ դերասանուհի դառնալու հավակնություն ունի, վախենում է ծերանալուց: Դերձակուհի Ռոզը, որ սրահին կից արհեստանոց ունի, տարեց կին է, որն իր կյանքը նվիրել է հոգեպես անհավասարակշիռ ավագ քրոջը` Լիլիին, բայց գտել է իր առաջին սիրուն: Ֆիլմը պատկերում է առօրյա հոգսերով տարված սովորական մարդկանց:

Մրցանակներ
Երիտասարդական մրցանակ, Հանդիսատեսի մրցանակ, «Սեբաստիան» մրցանակ (Սան Սեբաստիանի ՄԿՓ, 2007), Աբու Դաբիի «Սև մարգարիտ՚» կնոջ լավագույն դերակատարման համար (Նադին Լաբաքի, Յասմին ալ-Մասրի, Ջոաննա Մուքարզել, Ժիզել Աուադ, Սիհամ Հադդադ և Ազիզա Սիմաան), Variety-ի մրցանակ` Միջին Արևելքի տարվա ռեժիսոր (Նադին Լաբաքի, Միջին Արևելքի ՄԿՓ, 2007):

Լաբաքի, Նադին

Նադին Լաբաքի (ծն. 1974, Լիբանան)
ԶԼՄ-ներ է ուսումնասիրել Բեյրութի Սեն-Ժոզեֆ համալսարանում, որն ավարտել է 1997-ին: Նրա «Պաստյորի փողոց, 11» ուսանողական ֆիլմը` որպես լավագույն կարճամետրաժ կինոնկար արժանացել է Բեյրութի ԿՓ-ի և IMA-ի արաբական կինոյի բիենալեի առաջին մրցանակին (Փարիզ, 1998): Գովազդային հոլովակներ և բազմաթիվ երաժշտական տեսահոլովակներ է նկարահանել Միջին Արևելքի ճանաչված արտիստների համար և 2002-ին ու 2003-ին մի քանի մրցանակներ շահել: «Կարամել»-ը նրա առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն է:

Ֆիլմացանկ
Կարամել (2007):

Ցուցադրումներ

Հուլիսի 13 22:00Նաիրի կ/թ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

british-council The European Cultural Foundation