VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Վերջին սցենարը. հիշելով Բունյուելին

Իսպանիա / Մեքսիկա / Գերմանիա
2009, 118min.

Սց./ռեժ.` Գայսկա Ուրրեստի, Խավիեր Էսպադա, օպեր.` Պեպե Անյոն, Քրիստիան Մարկես, Պաբլո Գամիեր, կոմպոզ.` Միգել Անխել Ռեմիրո, հնչ.` Ֆրանսուազ Սամպե, Իվարո Էրրերո, Օդին Ակոստա, մոնտ.` Գայսկա Ուրրեստի:
Նկարահանվել են Ժան-Կլոդ Կարիերը, Ռաֆայել Բունյուելը, Խուան Լուիս Բունյուելը:

Ֆիզիկական և հուզական ճանապարհորդություն է 20-րդ դարի կարևորագույն կինոգործիչներից և մտածողներից մեկի` Լուիս Բունյուելի կյանքի էջերով: Ուխտագնացությունը, որ ներկայացնում է նրա ավագ որդի Խուան Լուիս Բունյուելը` սցենարիստ և բարեկամ Ժան-Կլոդ Կարիերի ընկերակցությամբ, ժամանակագրական կարգով հիշեցնում է Բունյուելի կյանքի իրադարձությունները: Ճանապարհորդությունը սկիզբ է առնում նրա հայրենի Կալանդա քաղաքից, շարունակվում Սարագոսայում, Տոլեդոյում և Մադրիդում ու Փարիզում, մինչև որ կհասնի ՆյուՅորքուԼոս Անջելես և կավարտվի Մեքսիկայում: Հանդիսատեսը վայելում է նրանց և Բունյուելի մյուս բարեկամների անձնական զրույցներն ու այն պատմությունները, որ ժամանակին հրապարակվել են Բունյուելի “Իմ վերջինշունչը” ինքնակենսագրական գրքում: Ի լրումն նրա կյանքի և ստեղծագործության` վերհիշում ենք 20-րդ դարի պատմությունը` գյուղական Իսպանիան, Մադրիդի ուսանողական հանրակացարանը, սյուրռեալիզմը, քաղաքացիական պատերազմը, տարագրությունը, գրաքննությունը Ֆրանկոյի օրոք… Սկսում ենք ճանաչել նաև Բունյուելի որդիներին և Կարիերին, որոնց կյանքն անվերապահորեն ձևավորել է հարաբերությունը հայր, ընկեր և ուսուցիչ Բունյուելի հետ:

Ուրրեստի, Գայսկա

Գայսկա Ուրրեստի (ծն. 1967, Բիլբաո, Իսպանիա)
Տեղեկատվական գիտություններ է ուսանել` լրագրողության մասնագիտացմամբ Բասկերի ԵրկրիUPV/EHU համալսարանում: Գործադիր պրոդյուսեր է Արագոնիայի հեռուստատեսությունում: 1989-1990 թթ. տեսաարվեստ է դասավանդել Բիլբաոյի IMVAL ինստիտուտում: 1990-1993 թթ. Մադրիդի հեռուստատեսության լուրերի թողարկման մոնտաժող, օպերատոր և լրագրող է եղել: 1990-2005 թթ. զբաղվել է գովազդի և վավերագրական ֆիլմերի պրոդյուսերությամբ: 1990-ից CPA Salduie-ում (Սարագոսա)լսատեսողական արտադրանքի իրացման դասընթաց է կարդացել և դարձել Imval Madrid Limited Liability Company-ի կառավարիչ տնօրենը: 1994-1995 թթ. եղել է Մադրիդի հեռուստատեսության թղթակիցների համադրողն ու տեղեկատվական մենեջերը: 2004-ից “Սինեֆրանսիա” փառատոնի (Սարագոսա) տնօրենն է և գովազդի ու տեսաֆիլմի պատրաստում է դասավանդում Մադրիդի NIC կինոինստիտուտում: Իսպանիայի կինոարվեստի ակադեմիայի և Եվրոպական կինոակադեմիայի անդամ է:

Ֆիլմացանկ
Հիշողության սիրտը (2001), Արմատ, (2003) Չարիքը հրաշքների երկրում (2004), Վերջին սցենարը (2008):

Էսպադա, Խավիեր

Խավիեր Էսպադա (ծն. 1959, Կալանդա, Իսպանիա)
14 տարեկանում մեկնել է Սարագոսա` արդյունաբերական էլեկտրոնիկա ուսանելու, հետագայում մասնագիտացել է ռոբոտիկայի և ավտոմատիկայի մեջ Գերմանիայում և ծրագրավորում ուսանել Սարագոսայի համալսարանում: Այս ուսումնառությունը համատեղել է փիլիսոփայության պատմության հետ` առանձնակի հետաքրքրություն ցուցաբերելով անտիկ և գեղագիտական փիլիսոփայության հանդեպ: Ուսանել է նաև լուսանկարչություն, փորձարկել իր գեղարվեստական ու ստեղծագործական ունակությունները` հետաքրքրվելով լուսանկարչական հին տեխնոլոգիաներով: Հրապարակել է նաև գրքեր, հոդվածներ, դասընթացներ, համաժողովներ կազմակերպել և այլն: Տարբեր ցուցահանդեսների նախաձեռնողն է, որոնցից հատկապես հիշատակության են արժանի “Լուիս Բունյուելը”` լուսանկարներով, մեքսիկացի գրող, նկարիչ և կինոռեժիսոր Կաուդիուս Իսաակի գծանկարներով ու յուղաներկ աշխատանքներով, և “Մոռացվածները, աշխարհի հիշողությունը”, որը շատ լավ ընդունվեց արվեստասերների ու քննադատության կողմից և տեղիք տվեց համանուն վերնագրով գրքի հրատարակման, ուրտեղ է գտել նաև “Լուիս Բունյուել” հավաքածուն:

Ֆիլմացանկ
Վերջին սցենարը (2008):

Ցուցադրումներ

Հուլիսի 13 14:00Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
Հուլիսի 16 12:00Նարեկացի մշակութային կենտրոն
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club The European Cultural Foundation