Ռաշտոնայի հացը Տաջիկստան 2007, 26min.
Պրոդ.` Սաֆար Խակդոդով, սց./ռեժ.` Շոդդի Սալեհ, օպեր.` Զիքիրիե Իսրայիլով, կոմպոզ.` Ակաշարիֆա Ջուրաևա, մոնտ.` Դենիս Բեկետով:
Դարեր ի վեր Կենտրոնական Ասիայի ժողովուրդները, մասնավորապես տաջիկները, առանձնահատուկ վերաբերմունք են ունցել հացի հանդեպ: Հացը եղել ու մնում է ոչ միայն սնունդ, այլև պաշտամունքի սրբազան առարկա: Ֆիլմը նախ պատմում է հաց պատարաստելու ավանդույթների մասին: Տարբեր չափի ու ձևի ախորժալի բլիթները թխում են կյանքի բոլոր դեպքերի համար` մանկան ծնունդ լինի, հարսանիք, թե հիշատակ մեռելոց: Ի վերջո, պարզվում է, որ հացը կապված է մարդկանց ճակատագրի հետ: Որոշ տներում մինչև օրս էլ պահում են կծած հացը և սպասում նրան, ով իր հետքն է թողել հացի վրա…
| Սալեհ, Շոդդի Շոդդի Սալեհ
Քանի որ Տաջիկստանում կինոարտադրության և երիտասարդ կադրերի պատրաստման առումով բարդ իրավիճակ է, «Կինոսերվիս» կազմակերպության հիմնադիրներ Սաֆար Խակդոդովը և Սադուլլո Ռահիմովը 2005-ին իրանցի հայտնի ռեժիսոր Մոհսեն Մախմալբաֆի աջակցությամբ մի փոքրիկ կինոդպրոց բացեցին: 2007-ին «Կինոսերվիսը» կազմակերպեց երիտասարդ կինեմատոգրաֆիստների ուսուցման դասընթաց, որի վերջում շրջանավարտները` հմուտ դրամատուրգների, օպերատորների օգնությամբ, սկսեցին նկարահանել իրենց անդրանիկ աշխատանքները: «Ռաշտոնայի հացը» այդ շրաջանավարտներից մեկի` ռեժիսոր Շոդդի Սալեհի առաջնեկն է:
Ֆիլմացանկ
Ռաշտոնայի հացը (2007):
|