Սահման Հայաստան / Հոլանդիա 2009, 82min.
Պրոդ.` Հարություն Խաչատրյան, Գևորգ Գևորգյան, Դենիս Վասլին, սց.` Հարություն Խաչատրյան, Միքայել Ստոմբոլցյան, ռեժ.` Հարություն Խաչատրյան, օպեր.` Վրեժ Պետրոսյան, երաժշտ.` Ավետ Տերտերյան, նկ.` Արարատ Սարգսյան, հնչ.` Կարեն Ծատուրյան, Պարույր Բաղյան, Միքայել Ստամբոլցյան, Հայկ Իսրայելյան, Անահիտ Կեսայան, մոնտ.` Հարություն Խաչատրյան:
Դերերում. Լիպարիտ Լիպարիտյան, Մանվել Մխիթարյան, Դավիթ Գասպարյան, Նվարդ Գասպարյան, Փառանձեմ Չախալյան:
Դեպքերը ծավալվում են հետխորհրդային շրջանում` հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո: Երբ վիթխարի կայսրությունը փլուզվեց, ժողովուրդների միջև զանազան հակամարտություններ ծագեցին: Ֆիլմը պատմում էհակամարտության գոտու մերձակայքում գտնվող մի գյուղի մասին, որտեղ մի ամերիկահայ բարերար բարեգործական ճաշարան է բացել, իսկ մոտակա ագարակում աշխատում են տարբեր վայրերից եկած փախստականներ: Գյուղացիները մի կիսավայրենացած ու կիսակենդանի գոմեշ են գտնում ճահճուտներում: Գոմեշին բերում են ագարակ, որտեղ հսկող շները, դեսուդենից հավաքված կենդանիները, պատերազմից հոգնած ֆերմերներն ու փախստականները նրան սկսում են վերաբերվել որպես օտարականի և թշնամու: Գյուղական կյանքն ամբողջ տարվա ընթացքում մենք տեսնում ենք գոմեշի աչքերով: Անցնում է ամառը, գալիս է աշունը, ապա` ձմեռը: Եղանակները փոխվում են, բայց գյուղում շարունակվում է նույն միապաղաղ կյանքը: Հետևելով գոմեշին` ականատես ենք գյուղի և ագարակի շրջակա կյանքին:
Մրցանակներ
ՌԵՄԻ մրցանակ (Հյուսթոնի ՄԿՓ, ԱՄՆ, 2009), Լավագույն լիամետրաժ վավերագրական կինոնկար (Սիրակուզի ՄԿՓ, ԱՄՆ, 2009):
| Խաչատրյան, Հարություն Հարություն Խաչատրյան (ծն. 1955, Ախալքալաք, Վրաստան)
1981-ին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի բաժնի կինոռեժիսորական ֆակուլտետը: Ռեժիսորի օգնական և ռեժիսոր է եղել վավերագրական ֆիլմերի ստուդիայում, ապա` «Հայֆիլմում»: Նրա գործերը բազմաթիվ մրցանակներ են շահել տարբեր միջազգային կինոփառատոներում: 2003-ին արժանացել է Հայաստանի պետական մրցանակի: ՀՀ վաստակավոր արտիստ է: 2007-ին ստացել է Արքայազն Քլաուսի մրցանակ (Նիդերլանդներ):
Ֆիլմացանկ
Մեր թաղի ձայները (1981), Հյուրընկալելով հրամանատարին (1985), Մի եղելության խրոնիկա (1985),Երեք ռաունդ Ենգիբարյանի կյանքից (1986), Կոնդ (1987), Սպիտակ քաղաք (1988), Քամին ունայնության (1989), Վերադարձ ավետյաց երկիր (1991), Վերջին կայարան (1994), Վավերագրողը (2003), Պոետի վերադարձը (2005), Սահման (2009):
|