Խճճված զուգահեռներ Հայաստան / Նորվեգիա / Ֆրանսիա 2009, 91min.
Պրոդ.` Հովհաննես Գալստյան, Գևորգ Գևորգյան, Թրոնդ Բրեդե Անդերսեն, Մոնա Ստեֆանսսեն, Օլիվիե Ուրսել, սց.` Հովհաննես Գալստյան, Մարինե Զաքարյան, Թոմաս Շլեզինգեր, ռեժ.` Հովհաննես Գալստյան, օպեր.` Ռուբեն Գասպարյան, կոմպոզ.` Վահագն Հայրապետյան, նկ.` Արմեն Ղազարյան, Ռունար Վ Յոնսեն, հնչ.` Կարեն Ծատուրյան, Ռունե Յանսեն, մոնտ.` Արսեն Սարգսյան:
Դերերում. Սիրի Հելենե Մյուլլեր, Լորանս Ռիթեր, Սերժ Ավետիքյան, Սոս Ջանիբեկյան:
Երկրորդ աշխարհամարտի վերջին օրերին Նորվեգիայի հյուսիսում բնակվող Հաննանիր տնակումժամանակավոր ապաստան է տալիս ռազմագերի Առաքելին: Այս տղամարդու հայտնվելովփոխվում է Հաննայի կյանքը, և նա սկսում է իր ապրումներընկարագրել օրագրում…Մաթեմատիկայի 42-ամյա ուսուցչուհի Լաուրան` միայնակ ու խիստ անկախ մի կին,հանդարտ և մեկուսի կյանքով ապրում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Թվում է` ոչինչ չի կարող փոխել նրա առօրյայիխստորոշ. միօրինակ ռիթմը: Բայցերբ Լաուրան պարզում է իր ծնողների պատմությունը` հուսահատության, կորստի և կրքի դրոշմով մի սիրավեպ, նրա կյանքում էլ է սկսվում արգելված սիրո զուգահեռ պատմություն:
| Գալստյան, Հովհաննես Հովհաննես Գալստյան (ծն. 1969, Երևան, Հայաստան)
Գեղարվեստական կինոռեժիսորի դիպլոմը ստացել է 1995թ.-ին Երևանի մանկավարժական ինստիտուտի Մշակույթի բաժնից: 1998թ.-ին հիմնել է և գլխավորել «Մասնավոր հայացք» ՍՊԸ-ն, որը կազմակերպում է «Մասնավոր հայացք» տեսալսողական արվեստների և անկախ արտադրողների միջազգային կինոփառատոներ: Գրել է 3 խաղարկային ֆիլմերի սցենարներ, որոնցից «Սապատ և թևեր»-ը արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության մրցանակի: Հեղինակել է ավելի քան տասը վիդեո/հեռուստատեսային ֆիլմեր երեխաների համար` «Մեր փոքրիկը մեծանում է - Զարմանահրաշ օրերի քրոնիկոն» (UNICEF-ի հետ համատեղ նախագիծ):
Ֆիլմոգրաֆիա
Ես համարձակվում եմ մտաբերել (1993), Խճճված զուգահեռներ (2009):
|