VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ռումբերի բերքահավաք

Լաոս / Ավստրալիա
2007, 88min.

Պրոդ.` Սիլվիա Վիլչինսկի, սց.` Սիլվիա Վիլչինսկի, Քիմ Մորդոնթ, ռեժ./օպեր.` Քիմ Մորդոնթ, կոմպոզ.` Քեյթլին Եո, հնչ.` Մայքլ Գիսինգ, մոնտ.` Ադրիան Ռոտիրոլլա:
Նկարահանվել են. Փհոնեսայ Սիլավանը, Լեյթ Սթիվենսը, Լինթոնգ Սիփհավոնգը:

Ավելի քան 35 տարի առաջ, վիետնամական պատերազմի ժամանակ ամերիկյան ռումբեր էին թափվում Լաոսի վրա. դա «գաղտնի պատերազմ» էր, որն այդ երկիրը դարձրեց պատմության մեջ ամենառմբակոծվածը` մեկ շնչին ընկնող ռումբերի քանակով: Այս ավերածությունը մահաբեր ժառանգություն է թողել. չպայթած ռումբերը դեռ սփռված են երկրում: Մի հսկայական գործող ռումբ է հայտնաբերվում գյուղական դպրոցի հետևում, և ռումբերի վնասազերծման ավստրալիացի մասնագետ Լեյթ Սթիվենսը գալիս է դա զննելու: Նա նոր թիմ է պատրաստում, ուստի դժկամությամբ ստիպված է ռումբի վնասազերծումը հետաձգել` մինչև թիմը պատրաստ լինի առաջադրանքը կատարել: Դժկամությամբ, որովհետև գյուղի չքավորները ռումբի մետաղական մասերի ապօրինի աշխույժ վաճառք են ձեռնարկել, իսկ տեղացի երեխաները ռումբեր գտնելու գործին են: Լեյթը վնասազերծողների իր սկսնակ խմբին տանում է հեռու տարածք, որտեղ պետք է առաջին անգամ փորձարկվեն կարողությունները: Լեյթը գործի է դնում իր լակոնիկ կատակներն ու քաջալերիչ վերաբերմունքը, որպեսզի թիմի և տեղացիների համատեղ ուժերով կարողանա հաջողությամբ գլուխ բերել այս տանջալի գործը: Ֆիլմը ներկայացնում է պատերազմի հետևանքները և նրանց անսահման արիությունը, ովքեր ջանում են շտկել իրավիճակը:

Մրցանակներ
Վավերագրական ֆիլմի լավագույն երաժշտություն (Կինոկոմպոզիտորների ավստրալիական գիլդիայի մրցանակներ), Երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված լավագույն խաղարկային կինոնկար (Artivist ՄԿՓ և մրցանակներ, Հոլիվուդ):

Մորդոնթ, Քիմ

Քիմ Մորդոնթ
Կինոկարիերան սկսել է Մեծ Բրիտանիայում, որպես հետազոտող BBC և Channel 4-ի վավերագրական ֆիլմերի համար: Նրա առաջին վավերագրական աշխատանքը, որի պրոդյուսերն էր նաև, «45 տարին բավական է» վերնագրով ( 26 րոպե, 1992), բուլղարական հեռուտատեսության համար, քննում էր արվեստագետների կյանքը Բուլղարիայում` երկաթե վարագույրի խորտակվելուց առաջ և հետո: Ապա Մորդոնթը SBS TV-ի համար նկարահանեց և որպես պրոդյուսեր թողարկեց «Փրկություն» 52- րոպեանոց վավերագրական ֆիլմը Ավստրալիայի բնիկների «Փրկության օր» համերգի մասին: 1995-ին, դարձյալ SBS TV-ի համար, նա Քեթի Իթոքի հետ ասպարեզ հանեց «Հեղինակային իրավունքները» (52 րոպե)` տեղաբնակ արտիստների իրավունքների պաշտպանության մասին: Ֆիլմը 18 ամսվա մեջ երեք անգամ ցուցադրվեց SBS-ի «Գլուխգործոց» ֆիլմաշարով և վաճառվեց ամբողջ աշխարհում: 2000-ին Մորդոնթը SBS TV-ի համար նկարահանեց «Արագության քաղաքը» 26- րոպեանոց վավերագրական ժապավենը, որ Սիդնեյի կենտրոնի պատկերն է երեք հանձնակատար հեծանվորդների աչքերով: Ֆիլմը լավագույն կարճամետրաժ վավերագրական կինոնկար ճանաչվեց Ֆենիքսի ԿՓ-ում (ԱՄՆ) և լավագույն վավերագրական կինոնկար` Բայրոնի Բեյի ԿՓ-ում, ցուցադրվեց բազմաթիվ կինոփառատոներում, այդ թվում` և Հռոմում: Իր սցենարով Մորդոնթը նկարահանել է նաև «Բակապահ շան ուրվականը» 15-րոպեամոց դրաման` հոգեբուժարանում ստեղծված մի սիրո պատմություն, որը լավագույն դրամա է ճանաչվել Բայրոն Բեյի ԿՓ-ում: Ֆիլմը ներկայացվել է նաև մի շարք միջազգային կինոփառատոներում, ներառյալ և Լոս Անջելեսի կարճամետրաժ ֆիլմերի ԿՓ-ը, Թելուռայդի անկախ կինոյի փառատոնը, Բիլբաոն և Սան Պաուլուն: 2005-ին Մորդոնթը նկարահանեց «Խցկելով Միջին Ա» 50-րոպեանոց դրաման: Ֆիլմը ցուցադրվեց Մումբայի և’ Սենթ Քիլդայի ԿՓ-երում, և’ SBS հեռուստաալիքով: 2007-ին Մորդոնթը հրապարակ հանեց իր առաջին լիամետրաժ ֆիլմը` «Ռումբերի բերքահավաքը»` կինոթատրոններում ցուցադրելու համար: Սիդնեյի ԿՓ-ում ֆիլմի պրեմիերան ընդունվեց հոտնկայս ծափահարությամբ:

Ֆիլմացանկ
45 տարին բավական է (1992), Փրկություն (1994), Հեղինակային իրավունքներ (1995), Արագության քաղաք (2002), Բակապահ շան ուրվականը (2005), Խցկելով Միջին Ա (2005), Ռումբերի բերքահավաք (2007):

Ցուցադրումներ

Հուլիսի 14 18:00Նարեկացի մշակութային կենտրոն
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club The European Cultural Foundation