Հաչան սև շներ Թուրքիա 2009, 90min.
Պրոդ./սց./նկ.` Մեհմեթ Բահադիր Էր, ռեժ.` Մեհմեթ Նագադիր Էր, Մարինա Գորբաչ, օպեր.` Սվյատոսլավ Բուլակովսկի, երաժշտ.` Ալփ Էրքին Չաքմաք-Բարիս Դիրի, հնչ.` Ումութ Սենյոլ, մոնտ.` Մարինա Գորբաչ, Մեհմեթ Բահադիր Էր:
Դերերում. Ջեմալ Թոքթաս, Վոլգա Սորգու, Էրքան Ջան, Թայլան Էրթուգրուլ, Այֆեր Դյոնմազ, Մուրատ Դալթաբան, Էրգուն Քույուջու, Մեհմեթ Ուստա, Օնուր Դիքմեն, Մուհամեդ Ջանգյորեն, Սեներ Սավաս, Բարլաս Հյունալփ, Մեհմեթ Բահադիր Էր:
Լավագույն ընկերներ Սելիմն ու Չաչան, որ ջահել են ու անհանգիստ, Ստամբուլի արվարձանում ապրում են աղքատիկ կյանքով: Քաղաքի գործարար աշխարհի վիթխարի երկնաքերների տեսքը գրգռում է նրանց հավակնությունները: Ցերեկը աղավնիներ են պահում տանիքին, գիշերը` իրենց հնամաշ մեքենայով թրև գալիս խղճուկ փողոցներում: Նրանք ուզում են առևտրի մի հսկայական կենտրոնի մոտ սեփական կայանատեղին բացել, և բախտը ժպտում է ընկերներին, երբ տեղական մաֆիայի պարագլուխն սկսում է աջակցել նրանց: Բայց ամեն մեկն իր պատառն է ուզում կարկանդակից, և առևտրի կենտրոնի անվտանգության խորամանկ կապալառուն` Սաիթը, այնքան էլ հակված չէ թողնելու, որ իր «գործն» անցնի այս ձեռներեց տղաներին: Բացի դրանից, ոստիկանները հետևում են նրանց` մաֆիայի արդեն բացահայտ գործունեության դեմ հանցանշաններ հավաքելու նպատակով: Սելիմի ու Չաչայի երազանքները հօդս են ցնդում, երբ շատ չանցած նրանք հայտնվում են մինչև գլուխները հասնող ջրի մեջ: Այս թեժ ֆիլմը, որ նկարահանված է իրապատում ոճով, ներկայացնում է այն գործազուրկ թուրք երիտասարդների ճշմարիտ պատկերը, որոնք ուզում են իրենց կյանքը բարելավել: Աղքատության գրկում և ուժեղիգերիշխանության պայմաններում զարմանալի չէ, որ նրանք դառնում են բռնության զոհ:
| Էր, Մեհմեթ Բահադիր Մեհմեթ Բահադիր Էր (ծն. 1982, Քոջաելի Գոլջուկ, Թուրքիա) Ներկայումս կինոռեժիսուրա է ուսանում Ստամբուլի Միմար Սինան գեղարվեստի ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության բաժնում:
Ֆիլմացանկ
Նոկի, Նոկի ( 2004), Երկրաշարժ (2005), Հույս (2006), Բարձունք (2007), Հաչան սև շներ (2009):
Գորբաչ, Մարինա Մարինա Գորբաչ (ծն.1981, Կիև, Ուկրաինա)
2003-2005 թթ. աշխատել է ICTV հեռուստաալիքում` որպես Ուկրաինայի մասին պատմող ամենշաբաթյա վավերագրական նախագծի ռեժիսոր: 2005-ին Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարանն ավարտելուց հետո մեկ տարի սովորել է Ուկրաինայի Հոլիվուդյան դպրոցում և նույն տարի էլ` մասնակցել Բեռլինալեի Talent Campus-ին: 2007-ին խաղարկային կինոյի ռեժիսուրա է ուսանել Վարշավայում, Անջեյ Վայդայի կինոռեժիսուրայի վարպետության դպրոցում: Նրա կարճամետրաժ ֆիլմերը ցուցադրվել են տարբեր միջազ•ային փառատոներում և մի քանի մրցանակի արժանացել:
Ֆիլմացանկ
Սափորը (2004), Կասկածը (2006), Հաչան սև շներ (2009):
|