VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Խելոք մնա

Ֆրանսիա
2009, 91min.

Պրոդ.` Մարիան Սլո, սց./ռեժ.` Ժյուլիետ Գարսիա, օպեր.` Ժյուլիեն Հիրշ, երաժշտ.` Քասփեր Վինդինգ, նկ.` Օրետ Լըռուա, հնչ.` Յոլանդ Դըկարսեն, մոնտ.` Կատրին Վիլպու:
Դերերում. Անայիս Դըմուստյե, Բրյունո Տոդեսկինի, Նադ Դյո, Ալեքսանդրա Ֆլայշեր, Ստեֆան Շիվոլ:

Էվը` մի երիտասարդ աղջիկ, գալիս է բուրգունդական գյուղ, որտեղ գործ են առաջարկել` փռի հացը բաժանել: Բայց մինչ նա ամեն օր անցնում-դառնում է գյուղական ճամփաներով, շրջապատի մարդիկ ու բնապատկերները կարծես ավելի ու ավելի մեծ խորհրդանշական իմաստ են ստանում: Հետզհետե ակնհայտ է դառնում, որ Էվը աշխատանքի համար չի եկել, այլ` իր սիրեցյալին գտնելու: Նա լրտեսում է փոքր երեխա ունեցող մի ամուսնացած մարդու: Ամեն անգամ, երբ Էվը հանդիպում է նրան, մենք ավելի ենք մոտենում ճշմարտությանը: Այդ մարդը` Էվի սիրեցյալը, աղջկա հայրն է: Նա այլևս գործ չունի դստեր հետ: Էվը խելոք աղջիկ է եղել, միշտ կատարել է հոր ասածները: Իսկ նրա ասածն իր հետ քնելն էր: Վերջիվերջո, Էվը կառչում է հոր հետ սիրային կապ ունենալու երազանքին. մի կապ, որ, ըստերևույթին, հայրն է խոստացել, կապ, որ ապա•այում պիտի ուժեղ ու գեղեցիկ դարձներ նրանց: Բայց ապագան արդեն եկել է:

Գարսիա, Ժյուլիետ

Ժյուլիետ Գարսիա (ծն. 1970, Ֆրանսիա )
Ավարտել է Փարիզի Սորբոնի համալսարանը, որտեղ արվեստի պատմություն է ուսանել: 1994-2007 թթ. եղել է բազմաթիվ վավերագրական և խաղարկային ֆիլմերի մոնտաժողի օգնականն ու մոնտաժողը: 1998-ին նկարահանել է իր առաջին`  ՙՍեղանների տակ՚  կարճամետրաժը, իսկ 2008-ին` առաջին վավերագրական`  ՙՖրանսուա Մանսար. ՙ Ճարտարապետական զարդանախշերի հավաքածու՚-ն` Arte TV-ի համար:  ՙԽելոք մնա՚-ն նրա անդրանիկ խաղարկային ֆիլմն է:

Ֆիլմացանկ
Սեղանների տակ (1998), Ֆրանսուա Մանսար. ՙՃարտարապետական զարդանախշերի հավաքածու՚ (2008), Խելոք մնա (2009):

Ցուցադրումներ

Հուլիսի 13 12:00Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
Հուլիսի 17 20:29Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation