Աշուն Թուրքիա / Գերմանիա 2008, 106min.
Պրոդ.` Ֆեյզուլլա Սերքան Աջար, Քադիր Սյոզեն, սց./ռեժ.` Օզքան Ալփեր, օպեր.` Ֆեզա Չալդիրան, կոմպոզ.` Յուրի Ռյադչենկո, Այսենուր Քոլիվար, Սումրու Ագիրյուրույեն, Օնոք Բոզքուրթ, նկ.` Ջանան Չայիր, հնչ.` Մոհամեդ Մոխթարի, մոնտ.` Ադնան Էլիալ:
Դերերում. Օնուր Սայլաք, Ռայֆե Ենի•յուլ, Մե•ի Կոբալաձե, Սերքան Քեսքին, Նինո Լեջավա, Սիբել Օզ, Ջիհան Չամքերթեն, Սերհան Փիրփիր, Յասար Գյուվեն:
Մանվածապատ ներքին ուղևորություն, որն ընդգրկում է չմարող անցյալը, վաղանցիկ ներկան և խոստումնալից ապագայի բացակայությունը: Բայց հակառակ այս ամենին, հույսը փոփոխությունների հանդեպ դրդել է և դեռ շարունակում է հերոսներին դրդել ամուր կառչելու կյանքին: 1997-ին Յուսուֆը քաղաքականապես ակտիվ, ձախ հայացքների տեր ուսանող է, 2007-ին` արդեն հուսախաբ ձախողակ: Տանուլ տված գործի համար տասնամյա բանտարկությունից հետո նա վերադառնում է Սև ծովի արևելյան շրջանում գտնվող հայրենի գուղը: Այրի մայրը առավել քան երջանիկ է` տեսնելով նրան, բայց ծննդավայրի ազդու, չքնաղ սարերը միայն ավելի են խորացնում Յուսուֆի անվստահությունն ու մենությունը: Մի օր, մանկության ընկերոջ հետ պանդոկում ժամանակ սպանելիս նա հանդիպում է իր նման վիրավոր հոգու: Դա եթերային Էկան է` վրացի մարմնավաճառ, որը փող է վաստակում այն օրվա համար, երբ սահմանի մյուս կողմում կկարողանա վերստին միանալ դստերը: Այս հարազատ հո•իները կօ•նեն իրար հաղթահարելու ամենամթին երկյուղները:
Մրցանակներ
Լավագույն ռեժիսոր (Սոֆիայի ՄԿՓ, 2009):
| Ալփեր, Օզքան Օզքան Ալփեր (ծն. 1975, Թուրքիա)
Ստամբուլի համալսարանում հետևել է ֆիզիկայի և գիտության պատմության դասընթացների: 1997-ից աշխատել է որպես ռեժիսորի ասիստենտ և արտադրության մենեջեր տարբեր ֆիլմերում: Նկարահանել է մի կարճամետրաժ խաղարկային և երկու կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր: ՙԱշունը՚ նրա առաջին լիամետրաժ աշխատանքն է:
Ֆիլմացանկ
Տատը (2001), Ճանապարհորդություն ժամանակի միջով գիտնականի հետ (2002), Ռապսոդիա և մելամաղձ Տոկայ քաղաքում (2005), Աշուն (2008):
|