VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Չինաստանը հեռու է. Անտոնիոնին և Չինաստանը

Չինաստան
2008, 98min.

2008, Չինաստան, 98 րոպե
Պրոդ.` Հոու Յուչժին, սց./ռեժ./օպեր./մոնտ.` Լյու Հայպին:

1972-ին իտալացի մեծ կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնին, հենց պրոլետարական “մշակութային հեղափոխության” ընթացքում մեկնեց Չինաստան և 4-ժամանոց վավերագրական ֆիլմ նկարահանեց` “Չինաստանը”, որը մեծ ալեկոծության տեղիք տվեց և հեղաշրջիչ հետևանքներ ունեցավ: Նա դարձավ առաջին արևմուտքցին, որ նկարահանեց ժամանակակից Չինաստանը: Ավելի քան 30 տարի անց ֆիլմի հեղինակը հանդիպել է Անտոնիոնիի գործընկերների ու բարեկամների հետ, որոնք խոսում են պատմության այդ շրջանի մասին: Հեռացած անցյալը վեր հանելու համար նա միաժամանակ փնտրել է այն մարդկանց ու վայրերի Չինաստանը, որ Անտոնիոնին նկարահանել է ժամանակին: Ինչի± է նման Չինաստանը հեղինակի մտապատկերներում ֆիլմի ստեղծման մի քանի տարվա ընթացքում, որոնք նաև Անտոնիոնիի կյանքի վերջին տարիներն էին:

Հայպին, Լյու

Լյու Հայպին (ծն. 1966, Նուհան, Չինաստան)
Սովորել է Պեկինի կինոակադեմիայում: Սա նրա առաջին մեծ կինոնկարն է: Ուսումնառության տարիներին նկարահանել է մի շարք վավերագրական ֆիլմեր` “Աջակցություն” (2000), “Թագավորական պալատի գաղտնիքները” (2002), “Զբոսաշրջությունը Ֆիլիպիններում” (2005) և այլն, ինչպես նաև հարցազրույցներ` Միքելանջելո Անտոնիոնիի, Բեռնարդո Բերտոլուչչիի, Կարլո դի Կարլոյի և Լուչանո Տովոլիի հետ ( 2004-05):

Ֆիլմացանկ
Չինաստանը հեռու է. Անտոնիոնին և Չինաստանը (2008):

Ցուցադրումներ

Հուլիսի 14 14:00Մոսկվա կ/թ, կապույտ դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo The European Cultural Foundation