VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Աբսուրդստան

Ադրբեջան / Գերմանիա
2008, 87min.

Պրոդ.` Ֆայթ Հելմեր Լինդա Քորնեման, սց.` Զազա Բուաձե, Ֆայթ Հելմեր, Գորդան Միհիչ, ռեժ.` Ֆայթ Հելմեր, օպեր.` Գեորգի Բերիձե, կոմպոզ.` Սիգերու Ումեբայասի, նկ.` Էրվին Փրիբ, հնչ.` Մարտին Ֆրյումորգեն, Իմո Թրյումփելման, մոնտ.` Վինսենթ Ասման:
Դերերում. Քրիստինա Մալերովա, Մաքս Մաուֆ, Նինո Չխեիձե, Իվանե Իվանտբելիձե, Անի Ամիրիձե, Իլկո Ստեֆանովսկի, Ասուն Պլամաս, Օտտո Քյունլե, Հիյրան Նասիրովա, Հենդրիկ Արնսթ, Օլգա Նեֆյոդովա, Ադալեթ Զյադհանով, Մատանաթ Աթակիշիևա, Ազելարաբ Կաղաթ, Միխայելա Բանդի, Բլագոյա Սպիրկովսկի-Ձումերկո, Դաչե Բոնատե, Էլհան Գուլիև, Ջուլիետա Կոլևա, Հելդեր Կոստա, Մոնիկա Կալլե, Քազիմ Աբդուլլաև, Ֆիրանգիզ Բաբիևա, Լասլո Նեմետ, Սառա Բենսուսան, Մուբարիզ Ալիքսանլի, Խաթունա Իոսելիանի, Մուրադդին Գուլիև, Ելենա Սպիցինա, Ռադոմիլ Ուլիր, Սուզանա Պոտրիչևիչ, Ռաֆիք Ազիմով, Նելլի Կոզարու, Վլաստա Վելիսավլևիչ. Գիզելա Ֆրիչ:

Ասիայի և Եվրոպայի միջև ինչ-որ տեղ Աստծուց մոռացված Աբսուրդստան անապատային գյուղն է գտնվում, որն ընդամենը 14 ընտանիքի համար է հայրենի վայր: Գյուղի ամենամեծ խնդիրը ջուրն է, իսկ գյուղաբնակ կանանց համար` իրենց ծույլ ամուսինները, որոնք մատը մատին չեն խփում իրավիճակը շտկելու համար: Երիտասարդ Այան և Տեմելկոն, որ ծնվելուց ի վեր ընկերներ են, հասել են մի տարիքի, երբ ընկերությունը վերածվել է սիրո: Ցավոք, այն հանդիպումը, որ Այայի տատի կարծիքով` կատարյալ կլինի “առաջին անգամվա” համար, չորս տարի հետո է կայանալու և, որ ավելի վատ է, սիրեցյալները պետք է նախ միասին լողանան: Երբ Այան համառորեն պնդում է, թե Տեմելկոն պիտի լուծի ջրի խնդիրը` առհասարակ իր մոտ գալու համար, գյուղի կանայք միանում են “Ջուր չկա` սեքս չկա” կոչին` երես դարձնելով դատարկ գլուխները քորող իրենց ամուսիններից: Շուտով հակառակ սեռերի մի խենթ պատերազմ է բռնկվում, և բնակատեղին բաժանվում է փշալարով…

Մրցանակներ
Լավագույն նկարիչ (Էրվին Փրիբ, Գերմանիայի կինոմրցանակներ 2008), Հատուկ մրցանակ Ֆայթ Հելմերին (Բավարիայի կինոմրցանակներ, 2008):

Հելմեր, Ֆայթ

Ֆայթ Հելմեր (ծն. 1968, Հանովեր, Գերմանիա)
Սցենարիստ-ռեժիսոր-պրոդյուսեր Ֆայթ Հելմերն իր առաջին ֆիլմը նկարահանել է 14 տարեկանում: Կինոարվեստ է ուսանել Մյունխենի կինոդպրոցում: Հելմերին ճանաչում բերեցին ինքնատիպ կարճամետրաժները: Նա Վիմ Վենդերսի “Սկլադանովսկի եղբայրները” ֆիլմի սցենարի համահեղինակն է. ֆիլմ, որի պրեմիերան տեղի ունեցավ 1997-ին Վենետիկի ՄԿՓ-ում: Հելմերի առաջին լիամետրաժ խաղարկային աշխատանքը` “Տուվալու”-ն` Դընի Լավանի մասնակցությամբ, ներկայացվել է 62 փառատոներում, որոնց թվում են Սան Սեբաստիանը, Լոնդոնը, Չիկագոն, Բեռլինը և Կարլովի Վարին: Նրա երկրորդ լիամետրաժ ժապավենը` “Երկնքի դարպասը”` Միկի Մանոյլովիչի և Ուդո Քիրի դերակատարումներով, ասպարեզ եկավ 2003-ին: “Բազմոցի հետևում. դերակատարների ընտրությունը Հոլիվուդում” վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացավ 2005-ին Հոֆի ԿՓ-ում: 2002-ին Հելմերը դարձավ Եվրոպական կինոակադեմիայի անդամ: Նա դասախոսություններ է կարդում Բեյրութի, Թբիլիսիի, Ջակարտայի, Տաշքենդի և Բոգոտայի կինոդպրոցներում: Բնակվում է Բեռլինում:

Ֆիլմացանկ
Սիրո աշտարակ (1989), Հպվելու չափ մոտ (1992), Լուսամուտ մաքրողը (1993), Էյֆելյան աշտարակը (1994), Անակնկալ (1995), Տուվալու (1999), Երկնքի դարպասը (2003), Շան կյանք (2004), Բում (2005), Բազմոցի հետևում. դերակատարների ընտրությունը Հոլիվուդում (2005), Աբսուրդստան (2008):

Ցուցադրումներ

Հուլիսի 13 20:00Նաիրի կ/թ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo Moscow Cinema The European Cultural Foundation