33 օր Լիբանան 2007, 70min.
Պրոդ./ռեժ.` Մեյ Մասրի, օպեր.` Հուսեյն Նասսար, Մեյ Մասրի, կոմպոզ.` Ռեզինա, Ժան Գարբարեկ, մոնտ.` Էլիաս Շահին, Միշել Տիյան:
Նկարահանված լինելով 2006-ի ամռանը, Լիբանանի դեմ Իսրայելի ձեռնարկած լայնածավալ պատերազմի ընթացքում` ֆիլմը ներկայացնում է չորս մարդկանց իրական պատմությունները. երեխաների հետ աշխատող թատրոնի ռեժիսորը տան ավերումից հետո ապաստանում է թատրոնում, ճակատային գծի լրագրողը ջանում է լուսաբանել պատերազմը կրակի տակ գտնվող հեռուստակայանից, հումանիտար օգնության աշխատակիցը բուժօգնություն է հասցնում հազարավոր անօթևանների, լրատվական բաժնի ռեժիսորը փորձում է հաղթահարել ոչ միայն պատերազմի, այլև իր նորածին երեխայի հետ կապված դժվարությունները: Ֆիլմի ռեժիսորն իր հայացքն ուղղում է պատերազմի հաճախ անտեսվող սարսափներին` մեզ տանելով չորուցամաք վիճակագրական տվյալներից ու խլացված լուրերից անդին` դեպի թեժ իրականություն ու վերապրողների խիզախ սրտեր:
Մրցանակներ
«Պատմական պահ», առաջին մրցանակ (Վալյադոլիդի ՄԿՓ, Իսպանիա, 2009); Հատուկ տուրք, ալ-Քասսաբա (ՄԿՓ, Պաղեստին, 2007); Հատուկ հիշատակում, (Տետուանի Միջերկրածովյան ԿՓ, Մարոկկո):
| Մասրի, Մեյ Մեյ Մասրի
Պաղեստինցի կինոռեժիսոր, նկարահանել և թողարկել է բազմաթիվ ֆիլմեր, որոնք հեռարձակվել են աշխարհի ավելի քան 100 հեռուստակայաններով: Կինոյի գծով բակալավրի աստիճան է ստացել Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանում և ամուսնու` կինոռեժիսոր Ժան Շամունի հետ, թողարկել է մի շարք ֆիլմեր, որոնք արժանացել են ավելի քան 60 միջազգային մրցանակի:
Ֆիլմացանկ
Գլաքարի տակ (համառեժ.` Ժ. Շամուն, 1983), Վայրի ծաղիկներ. Հարավային Լիբանանի կանայք (1986), Պատերազմական սերնդի Բեյրութը (համառեժ.` Ժ. Շամուն, 1989), Հրի զավակներ (1990), Ընդհատված երազանքներ (համառեժ.` Ժ. Շամուն, 1992), Հանան Աշուարի. իր ժամանակի կինը (1995), Շաթիլայի երեխաները (1998), Երազանքների և երկյուղների սահմանները (2001), Բեյրության օրագրեր. ճշմարտություն, կեղծիք և տեսագրություններ(2006), 33օր (2007):
|