VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

0_1_0

Լեհաստան
2008, 86min.

Պրոդ.` Պավել Ռակովսկի, սց./ռեժ./կոմպոզ.` Պյոտր Լազարկևիչ (Քշիշտոֆ Բիժյոյի դրամայի մոտիվներով), օպեր.` Վոյչեխ Տոդորով, նկ.` Կատաժինա Սոբանսկա, հնչ.` Յացեկ Համելյա, Լեշեկ Ֆրոյնդ, մոնտ.` Դանիել Սոկոլովսկի:
Դերերում. Վոյչեխ Բժեժինսկի, Աննա Մարիա Բուչեկ, Մալգոժատա Բուչկովսկա, Մարթա Խոդորովսկա, Յուլյա Կիյովսկա, Ռեդբադ Կլինստրա, Պյոտր Լիգենզա, Մարչին Կեշիցկի, Ռաֆալ Մախովյակ, Ռաֆալ Մոհր, Մարիա Պեշեկ, Մագդալենա Պոպլավսկա, Մարիա Սևերին, Դարյուշ Տոչեկ, Տոմաշ Տինդիկ:

Գործողությունը կատարվում է 24 ժամվա ընթացքում, ինչ-որ ծովափնյա քաղաքում` սկսվելով առավոտյան և ավարտվելով մյուս օրվա լուսաբացին: Յոթ տարբեր պատմություններ են արվում, և յոթ տարբեր երիտասարդ զույգեր, ընդ որում` ամուսիններ, սիրեցյալներ և հարազատներ, փորձում են լուծել իրենց բարոյական ու հուզական, ինչպես նաև ինքնորոշման խնդիրները: Կան ևս երկու գործող անձինք` նավամատույցն ու մոտակա փոքրիկ լողափը հսկող պահակը, որ շարունակ պաշտպանում է դրանք մետաղի ջարդոն հավաքողներից, և տեղական ռադիոյի հաղորդավարը, որ հայտնում է եղանակի տեսությունն ու խոսում ունկնդիրների հետ: Նրանց տեսարանները ֆիլմի յուրատեսակ լետմոտիվն են:

Մրցանակներ
“Իրականության տեղծագործական մեկնաբանության համար” (Լեհ կինոքննադատների ընկերակցություն, Գդինյա, 2008):

Լազարկևիչ, Պյոտր

Պյոտր Լազարկևիչ (1954-2008, Չեպլիցե, Լեհաստան)
Սցենարիստ, կինոռեժիսոր, կինոլրագրող, պրոդյուսեր և ուսուցիչ: Ավարտել է Վրոցլավի համալսարանի լեհական բանասիրության բաժինը և Կատովիցեի Սիլեզյան համալսարանի ռադիոյի և հեռուստատեսության բաժնի ռեժիսորական ֆակուլտետը:

Ֆիլմացանկ
Ալիք (1986), Ես կինո եմ սիրում (1987), Եվրոպայի կենտրոնում (1990), Ուղևորություն (1991), Վհուկների ժամանակը (1993), 0_1_0 (2008):

Ցուցադրումներ

Հուլիսի 17 20:00Նաիրի կ/թ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema margaret_mid The European Cultural Foundation