Ուղեվորություն դեպի Զիգզիգստան ԱՄՆ / Պաղեստին 2006, 92min.
Պրոդ.` Ֆիլիպ Դիաս, Նայուա Մուբարքի, գործ. պրոդ.` Անաս , Ռոսարիո Բոլիվյան, սց./ռեժ.` Նիկոլ Բալլիվյան, օպեր.` Թարին Անդերսոն, Մունիս Աբուշիլբայե, կոմպոզ.` Մարսել Խալիֆե, հնչ.`Ջերեմի Թորն, մոնտ.` Մայքլ Ադելման, Դքոթ Ինբոդի, Չարլզ Ռայան:
Դերերում. Բաշար Դա’աս, Ջորջ Իբրահիմ, Ամբեր Քենդրելա, Սթիվեն Քոլդուել, Ռաուլ Ռոդրիգես:
Ֆիլմը Լոս Անջելեսում պաղեստինցի տաքսիստի մեկ օրվա խրոնիկան է, որ պատկերում է արաբ տարագրի սոցիալական պայքարը հետսեպտեմբերտասնմեկյան Ամերիկայում: Մի ֆիլմի համար դերակատարներ ընտրելիս Բաշիրին առաջարկում են Ալ Կաիդայի ահաբեկչի դեր: Բնակվարձը պիտի վճարվի, և Բաշիրը 24 ժամ ունի փող աշխատելու համար: Մինչև ժամկետի լրանալն առավոտյան` անընդմեջ ուղևորներ են նստում Բաշիրի տաքսին և արաբ վարորդի հետ խոսակցություններ բացում մահապարտ ահաբեկիչների, Ջորջ Բուշի, Քեթ Սթիվենսի, Իրաքի պատերազմի, երաժշտության և աշխարհագրության թեմաներով: Բաշիրին անհրաժեշտ գումարը հավաքվում է, իսկ նա հասկանում է, որ պետք է ընտրություն կատարի անվտանգության բաժնի և իր ընտանիքի միջև: Ֆիլմը նկարահանվել է իրական պատմությունների հիման վրա, Լոս Անջելեսում և Պաղեստինում:
Մրցանակներ
Ռուսաստանի կինոգործիչների և կինոքննադատների մրցանակ (Մուսուլմանական կինոյի ՄԿՓ, Կազան, Ռուսաստան, 2007), Լավագույն խաղարկային կինոնկար, լավագույն դերասան (Ամալ կինոփառատոն, Սանտիագո դե Կամպոստելա, Իսպանիա, 2007), Արաբ հանդիսատեսների մրցանակ (FilmFest DC, Վաշինգտոն, ԱՄՆ, 2007):
| Բոլիվյան, Նիկոլ Նիկոլ Բոլիվյան
Վաշինգտոնում ծնված և մեծացած Նիկոլը 1997-ին կինոարվեստի բակալավրի կոչում է ստացել Ամերիկյան համալսարանից, իսկ 1999-ին` ավարտել Վիրջինիայի Իսլամական և սոցիալական գիտությունների ավարտական դպրոցի մագիստրատուրան արվեստի գծով: 2002-ին հիմնել է BintFilm կինոնընկերությունը, որը հետամուտ է հանրային գիտակցությունը խթանող ֆիլմերի ստեղծմանը: Բոլիվյան սցենարիստի և ռեժիսորի առաջնեկը 2006-ին ասպարեզ եկած «Ուղևորություն դեպի Զիգզիգստան» քաղաքական կատակերգություն է, որի պրեմիերան կայացել է Կահիրեի ՄԿՓ-ում: Ֆիլմը ներկայացվել է ավելի քան 30 կինոփառատոնում և բազմաթիվ մրցնակների արժանացել: Բոլիվյանը 15 տարի խաղարկային ֆիլմերի պրոդյուսեր և ռեժիսորի ասիստենտ է եղել, իսկ այժմ Cinevolve Studios դիստրիբյուցիոն ընկերության նախագահն է Լոս Անջելեսում:
Ֆիլմոգրաֆիա
Ուղևորություն դեպի Զիգզիգստան (2006):
|