Քարե ծովի ծարավը 2007, 80min.
Պրոդ./սց./ռեժ.` Վլադիմիր Պերովիչ, օպեր.` Միոդրագ Տրայկովիչ, կոմպոզ.` Դիմիտրիե Միկան Օբրադովիչ, հնչ.` Վլադիմիր Կրստիչ, մոնտ.` Ալեքսանդր Ուրին:
Ցուցեն (Չեռնոգորիա) մի շրջան է, որտեղ 17-րդ դարը հանդիպել է 21-րդ դարին, որտեղ իրականությունը հաճախ սյուրռեալիստական է: Մի հովիվ ողբում է, որ հերոսական ժամանակներն ու մեծ մարդիկ անցել-գնացել են: Մի մարդ ճանապարհ է սարքում մերկ ձեռքերով: Մի գրասենյակ մշտապես բաց է: Մի երիտասարդ կին հանուն սիրո պատրաստ է ապրել քարանձավում: Մի տղա տարված է արմատներով: Մի մատիտ սարքող կրքոտ կերպով քննում է աշխարհի քաղաքականությունը...
| Պերովիչ, Վլադիմիր Վլադիմիր Պերովիչ (ծնվ. 1955, Ցետինյե, Չեռնոգորիա)
Բելգրադում (Սերբիա ) ավարտել է դրամատիկական արվեստի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը: Նկարահանել է վավերագրական, երբեմն էլ կարճամետրաժ խաղարկային ֆիլմեր: Նրա աշխատանքները ցուցադրվել են աշխարհի տարբեր կինոփառատոներում: 35 մրցանակի է արժանացել ինչպես Հարավսլավիայոմ (Սերբիա և Չեռնոգորիա), այնպես էլ արտասահմանում: Վավերագրական արվեստ է դասավանդում Բելգրադի Կարիչ եղբայրների անվ. արվեստների ակադեմիայում: Ժյուրիի անդամ է եղել Հարավսլավիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Իրանում, Ռումինիայում: Ապրում է Բելգրադում, աշխատում է ինչպես Սերբիայում, այնպես էլ Չեռնոգորիայում:
Ֆիլմոգրաֆիա
Տուն (1989), Ասք սամուրայի և կեղտի մասին (1992), Ուխտագնացություն (1996), Կարգավորվող ձայներ, կեղծվող քվեներ (1997), Ժամացույցը (2000), Որդի (2000), Ալեգրիա (2000), Սեր, երդում (2001), Թեթևակի խափանում իմ փայլուն աստղի վրա (2001), Պահակը (2002), Անհետացում (2003), Զանգը (2004), Ծուխը (2006), Ձկնորս Ջորջեն խախտում է մթությունը (2006), Քայլեր (2006), Քարե ծովի ծարավը (2007):
|