Երիտասարդություն` առանց երիտասարդության ԱՄՆ / Գերմանիա / Իտալիա / Ֆրանսիա / Ռուսաստան 2007, 124min.
Պրոդ./սց./ռեժ.` Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա, օպեր.` Միհայ Մալայմերե կրտսեր, կոմպոզ.` Օսվալդո Գոլիխով, նկ.` Կալին Պապուրա, հնչ.` Միհայ Բոգոս, մոնտ.` Փիթ Հորներ, գործադիր պրոդ.` Անահիտ Նազարյան, Ֆրեդ Ռուզ:
Դերերում. Թիմ Ռոթ, Ալեքսանդրա Մարիա Լարա, Բրունո Գանց, Անդրե Հենիքե, Մարցել Յուրես, Ադրիան Պինտյա, Ալեքսանդրա Պիրիչի, Ֆլորին Պիերսիկ կրտսեր, Զոլտան Բուտուչ, Ադրիանա Տիտիենի:
1938թ., Ռումինիա: 70-ամյա Դոմինիկ Մատեին` լեզվի և փիլիսոփայության պրոֆեսորը, ինքնասպանություն է ծրագրում: Կյանքի հանդեպ սերը մահացած է, և նա ի վիճակի չէ ավարտել իր կյանքի աշխատանքը լեզվի արմատների վերաբերյալ: Այնուհետև նա կայծակնահար է լինում: Փոքր-ինչ առողջանալուց հետո նա երիտասարդանում է: Այժմ էլ նա պետք է խուսափի նացիստներից, որոնք ուզում են ուսումնասիրել և հետազոտել նրան: Մի քանի օր անց նա հանդիպում է մի երիտասարդ կնոջ, որը կայծակնահարության իր սեփական փորձն ունի: Դոմինիկը ոչ միայն նոր սեր է գտնում, բայց նաև նոր կարողություններ դեպի իր հետազոտական աշխատանքի բանալին: Կյանքի քաղցրությունը վերջնականապես գտնվա՞ծ է:
| Կոպոլա, Ֆրենսիս Ֆորդ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա (ծնվ. 07.04.1939, Դեթրոյթ, Միչիգան, ԱՄՆ)
Հասակ է առել Նյու Յորքի արվարձանում, իտալաամերիկացիների ստեղծագործ ընտանիքում: Հայրը կոմպոզիտոր և երաժիշտ Կարմինե Կոպոլան էր: Մայրը դերասանուհի է եղել: Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան ավարտել է Հոֆստրա համալսարանի թատրոնի բաժինը և Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի կինոռեժիսորական բաժնի մագիստրատուրան: Որպես փորձնակ` աշխատել է ռեժիսոր Ռոջեր Քորմանի հետ, եղել հնչյունային ռեժիսոր, երկխոսությունների ռեժիսոր, համապրոդյուսեր և վերջապես ռեժիսոր` նկարահանելով «Խելահեղություն 13» իր առաջին ֆիլմը: Հետագա չորս տարիներին մասնակցել է այլևայլ սցենարների ստեղծմանը, որոնց թվում է «Փաթոնը». այս կինոնկարը Կոպոլային «Օսկար» բերեց լավագույն էկրանավորան սցենարի համար: 1966-ին նկարահանած երկրորդ ֆիլմը քննադատների գովեստին արժանացավ և գեղարվեստի մագիստրոսի կոչում բերեց նրան: 1969-ին Կոպոլան և Ջորջ Լուքասը Սան Ֆրանցիսկոյում հիմնեցին American Zoetrope անկախ կինոընկերությունը: Վերջինիս առաջին նախագիծը «THX 1138»-ն էր (1971), որի պրոդյուսերը Կոպոլան էր, իսկ ռեժիսորը` Լուքասը: 1973-ին Կոպոլան դարձավ նաեւ Լուքասի երկրորդ ֆիլմի` «Ամերիկյան գրաֆիտի»-ի պրոդյուսերը: Ֆիլմն առաջադրվեց հինգ «Օսկարի» , ընդ որում` որպես լավագույն կինոնկար: 1972-ին Կոպոլայի «Կնքահայրը» դարձավ ամենաշահութաբեր ֆիլմերից մեկը պատմության մեջ և նրան «Օսկարի» արժանացրեց Մարիո Պյուզոյի հետ գրած սցենարի համար: Ամերիկյան կինոակադեմիան «Կնքահայրը» ճանաչեց լավագույն կինոնկար, իսկ Կոպոլան «Օսկարի» հավակնորդ էր նաեւ որպես լավագույն ռեժիսոր: Նրա հաջորդ աշխատանքը «Զրույցն» էր (1974), որը պսակվեց Կաննի ՄԿՓ-ի «Ոսկե արմավենու ճյուղով» և ներկայացվեց «Օսկարի» «լավագույն կինոնկար» և «լավագույն բնօրինակ սցենար» անվանակարգերում: «Կնքահայր 2»-ը (1974) 1-ին մասի մրցակիցը դարձավ` արժանանալով 6 «Օսկարի», որոնցից 3-ը բաժին ընկան Կոպոլային` որպես պրոդյուսերի, ռեժիսորի և սցենարի հեղինակի: Այնուհետև Կոպոլան սկսեց աշխատել իր ամենածավալուն ֆիլմի` «Մերօրյա Հայտնության» վրա, որը վիետնամական պատերազմի մասին պատմող վիպական կտավ է` ներշնչված Ջոզեֆ Կոնրադի «Խավարի սիրտը» վեպից: 1979-ին էկրան բարձրանալով` կինոնկարն արժանացավ Կաննի «Ոսկե արմավենու ճյուղին» և 2 «Օսկարի»: Կոպոլան Ջորջ Լուքասի հետ եղել է Ակիրա Կուրոսավայի «Ռազմիկի ստվերը» և Փոլ Շրեյդերի «Միսիմա. կյանքը` չորս մասով» ֆիլմերի գործադիր պրոդյուսերը. վերջինը հիմնված է Յուկիո Միսիմայի կյանքի և ստեղծագործության վրա:
Ֆիլմոգրաֆիա
Խելահեղություն 13 (1963), Արդեն մեծ տղա ես (1966), Ֆինիանի ծիածանը (1968), Անձրևի մարդիկ (1969), Կնքահայրը (1972), Զրույց (1974), Կնքահայր 2 (1974), Մերօրյա Հայտնությունը (1979), Ամբողջ սրտով (1982), Աութսայդերները (1983), Մարտաձկներ (1983), «Քոթոն» ակումբը (1984), Կապիտան Իո (1986), Փեգի Սյուն ամուսնանում է (1986), Քարե պարտեզներ (1987), Թաքեր. մարդը և նրա երազանքը (1988), Նյույորքյան պատմություններ (1989, «Կյանքն առանց Զոուիի»), Կնքահայրը 3 (1990), Բրեմ Սթոքերի Դրակուլան (1992), Ջեք (1996), Բարերարը (1997), Երիտասարդություն` առանց երիտասարդության (2007), Տետրո (2009):
|