Մարդ քամին Ռուսաստան 2007, 98min.
Պրոդ.` Ռաուֆ Ատամալիբեկով, Ստանիսլավ Երշով, սց.` Օդելշա Ագիշև, Խուատ Ախմետով, ռեժ.` Խուատ Ախմետով, օպեր.` Ռիֆկաթ Իբրահիմով, կոմպոզ.` Յուրի Պոտեյենկո, նկ.` Նեգմաթ Ժուրաև, հնչ.` Անդրեյ Մոլչանով, մոնտ.` Մարգարիտա Սմիրնովա:
Դերերում. Իգոր Յասուլովիչ, Ֆարհադ Աբդռաիմով, Ֆարհադ Աբդուլլաև, Գյուլնարա Դուսմատովա, Այանաթ Կսենբայ:
Պատմություն, որ ի մի է բերում Ղազախստանի տափասանների լեգենդները և սև հումորը: Մի գիշեր տափաստանի կենտրոնական գյուղերից մեկում, կայծակը խփելուն պես, մի տարօրինակ, թևավոր էակ է ընկնում` Մարդ քամին: Մինչ մեծ ու սպիտակ, կոտրված թևերով այս ծերունին օրերն անցկացնում է միայն ջուր խմելով այն մարդկանց մեջ, որոնց լեզվով չի խոսում, գյուղի մահմեդական համայնքն ի վիճակի չէ որոշել, թե ինչ անի երկնքից «ընկած» արարածին: Նրանք. ում կարծիքով սա հրեշտակ է, քանի որ նման չէ ոչ թռչնի, ոչ մարդու, փորձում են կռահել, հասկանալ, թե ինչն ինչոց է: Մարդ քամին, որի հետ գյուղացիներըին չի հաջողվում շփվել, գրավում է մի փոքրիկի ուշադրությունը, որի տան տանիքին էլ ընկել է: Գյուղացիներն ապրում են` չար ոգու վախը սրտում: Ժամանակ առ ժամանակ նրանց գլխին փորձանքներ են գալիս, որոնք կարող են կապված լինել կամ չլինել Մարդ քամու հետ:
Մրցանակներ
Սավվա Կուլիշի անվ. մրցանակ, Անդրեյ Տարկովսկու անվ. մրցանակ սցենարի հեղինակ Օդելշա Ագիշևին:
| Ախմետով, Խուատ Խուատ Ախմետով (ծնվ. 1956)
Ավարտել է Ռուսաստանի Դաշնության կինոյի պետական կոմիտեի ռեժիսորական և սցենարական բաժինը: Որպես ռեժիսոր և տեքստերի հեղինակ աշխատել է գովազդի ոլորտում: Գրել է մի քանի կարճամետրաժ և խաղարկային ֆիլմերի սցենարներ: Նկարահանել է «Անբեռ ուղևորը» փոքր հեռուստասերիալը (2003): «Մարդ քամին» նրա ռեժիսորական դեբյուտն է:
Ֆիլմոգրաֆիա
Մարդ քամին (2007):
|