Սոլ մաժոր ճանապարհորդություն Ֆրանսիա 2006, 54min.
Պրոդ.` Պատրիկ Վինոկուր, Ժյուլիետ Գիգոն, սց./ռեժ./օպեր./հնչ.` Գեորգի Լազարևսկի, մոնտ.` Ժան Կուդսի, Կատրին Գուզ, Գեորգի Լազարևսկի:
Էմեն 40 տարի ծրագրել է իր ճանապարհորդությունը դեպի Մարոկկո: Կարդացել է բոլոր ուղեցույցները, նշումներ արել բոլոր քարտեզների վրա և բազմաթիվ գրառումներ ունի: Բայց կինը համառորեն հրաժարում է նրան ընկերակցել: Էմեն 93 տարեկան է, երբ նրա ռեժիսոր և օպերատոր թոռը որոշում է պապին Մարոկկո տանել: Մինչ կինը տանն անկեղծորեն պատմում է իր կյանքը, Էմեն վերահայտնաբերում է կյանքը, աշխարհը և այլն: Նա խոսում է իր զղջումների, բաց թողած հնարավորությունների և կյանքից քաղած դասերի մասին: Քաղցր և միաժամանակ դառը ճանապարհորդություն, որ լի է հպանցիկ երջանկությամբ, զղջումներով և ապագայի հույսերով: Ճիշտ կյանքի նման:
| Լազարևսկի, Գեորգի Գեորգի Լազարևսկի (ծն. 1968, Բրյուսել, Բելգիա)
Ավարտել է Լուի Լյումիեր դպրոցը, լուսանկարչությունը հերթագայում է կինեմատոգրաֆի հետ` որպես օպերատոր: Մրցանակներ է ստացել լուսանկարչական գործերի համար: Նկարահանում է կարճամետրաժ և միջին մետրաժի վավերագրական ֆիլմեր հասարակական կազմակերպությունների համար:
Ֆիլմոգրաֆիա
Պատերազմ և սանր (1996), Դեմքեր (1997), Մեկը մյուսի համար, Սոլ մաժոր ճանապարհորդություն (2006):
|