Բեմահարթակներ Հոլանդիա 2007, 80min.
Պրոդ.` Լեոնտին Պետիտ, Ջուստ դը Վրիես, սց.` Ջոլեյն Լարման, Միյկե դը Ջոնգ, ռեժ.` Միյկե դը Ջոնգ, օպեր.` Թոն Փեթերս, կոմպոզ.` Փոլ Էմ. վան Բրուգ, հնչ.` Կես դը Գրութ, Ջուսթ Ռոսքամ, մոնտ.` Դորիթ Վինկեն:
Դերերում. Էլիզ դը Բրոու, Մարսել Մուստերս, Ստիյն Քումեն, Ջերոեն Ուիլլեմզ, Ջոան Նեդերլոֆ, Շիրին Ստրուքեր, Ջենիֆեր սբ.Ջագո:
Ֆիլմը Ռուզի և Մարտինի մասին է, որոնք բաժանված են, բայց դեռևս միմյանցից չեն կտրվել: Երբ նրանք 17-ամյ որդին` Իսահակը խորասուզվում է լուռ մեկուսացման մեջ, նրնաք փորձում են լուծում գտնել: Իսահակի համար լուծում գտնելու նրանց ջանքերը ձախողվում են` անցյալից եկող նրանց ծրագրերի խաթարման և միմյանց լսել չկարողանալու պատճառով:
| դը Ջոնգ, Միյկե Միյկե դը Ջոնգ (ծնվ. 1959, Ռոտերդամ, Նիդեռլանդներ)
Նախքան Հոլանդական կինո և հեռուստաակադեմիայում սովորելը, Միյկե դը Ջոնգը հաճախել է Սոցիալական աշխատանքի քոլեջ: Սոցիալական խնդիրների նկատմամբ հետաքրքրությունը նրա ֆիլմերում շատ կարևոր թեմա է: Նրա ֆիլմերն առանձնանում են նուրբ ռեժիսուրայով: Նա նկարահանում է ֆիլմեր կինոյի և հեռուստատեսության համար:
Ֆիլմոգրաֆիա
Բռնազավթողի հիացմունքը (1990), Սերը ցավ է պատճառում (1993), Լռություն (1994), 4.00-ի սնունդ (1994), Lieve Aisja (1996), Broos (1997), Lopen (1999), Uitgesloten (2001), Կապույտ թռչուն (2004), Բոլոր հոգիները (2005), Բեմահարթակներ (2007):
|