VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Քո կյանքի ժամերը

ԱՄՆ
1948, 109min.

Պրոդ.` Ուիլյամ Քեգնի, սց.` Վիլյամ Սարոյան (պիես), Նաթանայել Քըրթիս, ռեժ.` Էյչ Սի Փոթեր, օպեր.` Ջեյմս Ուոնգ Հաու, Ջոզեֆ Ա. Վալենթայն, կոմպոզ.` Կարմեն Դրագոն, նկ.` Ուայարդ Ինեն, հնչ.` Էրլ Սայթար, մոնտ.` Ուոլթեր Հանեման, Թրումեն Ք. Վուդ:
Դերերում. Ջեյմս Քեգնի, Ուիլյամ Բենդիքս, Ուեյն Մորիս, Ջինի Քեգնի, Բրոդերիք Քրոֆորդ, Ուորդ Բոնդ, Ջեյմս Բարթոն, Փոլ Դրեյփեր, Գեյլ Փեյջ, Ջիմի Լայդոն, Ռիչարդ Էրդման, Պեդրո դե Կորդոբա, Ռեջինալդ Բին:

«Քո կյանքի ժամերը» ի սկզբանե նկարահանվեց սարոյանական պիեսի հումորով լի վերջաբանը անխաթար պահած, բայց նախնական դիտմանը հանդիսատեսը բացասաբար արձագանքեց` Քեգնի եղբայրներին հարկադրելով 300 000 դոլար արժողությամբ վերանկարահանում անել: Թեև շատ պատմաբաններ գրել են, թե «Քո կյանքը ժամերը» կատարյալ տապալում էր, իրականում ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ` 1,5 մլն դոլար բերելով:

Մրցանակներ
Այս պիեսն առաջին դրաման էր, որն արժանացավ և° Փուլիցերյան մրցանակի, և° Նյու Յորքի թատերական քննադատների խմբակցության մրցանակին:

Փոթեր, Էյչ ՍԻ

Էյչ Սի Փոթեր (1904, Նյու Յորք, ԱՄՆ - 1977, Սաութեմփթոն, Նյու Յորք, ԱՄՆ)
Յեյլի դրամատիկական դպրոցն ավարտելուն պես սկսել է թատերական ռեժիսորի կարիերան հայրենի Նյու Յորքում: Նրա ամենահայտնի բեմադրությունը Բրոդվեյում ՙԶանգ Ադանոյի համար՚ ներկայացումն էր (1944), որի կինոտարբերակը նկարահանեց Հենրի Քինգը: Փոթերը ինքն էլ չանտեսվեց Հոլիվուդի կողմից. Սեմ Գոլդուինը 1936-ին նրան բերեց Թինսելթաուն` ՙՍիրելի թշնամին՚ ֆիլմը նկարահանելու համար, և նա պահանջված ռեժիսոր մնաց մինչև իր վերջին աշխատանքը` ՙԽիստ գաղտնի գործը՚ 1957-ին: Թեև Փոթերի սեփական ոճն անորսալի էր, նա իրեն ամենից լավ էր զգում կատակեր•ության ժանրում: ՙԴժոխքն է բացվել՚-ը (1941) նկարահանելիս հիանալիորեն լեզու գտավ Օլսենի եւ Ջոնսոնի հետ, ֆիլմի ամենազվարճալի դրվագների մի մասը ծնվեց հենց նրա առաջարկով: Էյչ Սի Փոթերի նշանակալից գործերի թվում են ՙԿովբոյը և լեդին՚ (որի սցենարը նկարահանումներն սկսելիս ընդամենը 20 էջ էր), ՙՀաղթանակ օդուժի միջոցով՚, ՙԱգարակատիրոջ աղջիկը՚, ՙՄիստր Բլենդինգսն իր երազանքի տունն է կառուցում՚ և ՙՔո կյանքը ժամերը՚ ֆիլմերը:

Ֆիլմոգրաֆիա
Սիրելի թշնամին (1936), Թևեր Հոնոլուլուի վրա (1937), Գոլդուինյան խենթություններ (1938), Թոմ Սոյերի արկածները (1938), Սիրավեպ խավարում (1938), Տեսքը կորցրած հրեշտակները (1938), Կովբոյը և լեդին (1938), Վերնոնի և Այրին Քասլի պատմությունը (1939), Շանտաժ (1939), Կոնգո Մեյզի (1940), Երկրորդ երգչախումբը (1940), Դժոխքն է բացվել (1941) Պարոն Բախտավորը (1943), Հաղթանակ օդուժի միջոցով (1943), Ագարակատիրոջ աղջիկը (1947), Ճշմարտացի պատմություն (1947), Քո կյանքի ժամերը (1948), Դու պետք է երջանիկ մնաս (1948), Միստր Բլենդինգն իր երազանքի տունն է կառուցում (1948), Մորթու պատմությունը (1950), Երեքը շոուի համար (1955), Խիստ գաղտնի գործ (1957):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

british-council Moscow Cinema The European Cultural Foundation