VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Այս գեղեցիկ քաղաքը

Կանադա
2007, 87min.

Պրոդ.` Էդ Գաս-Դոնելի, Լի Քիմ, սց./ռեժ./մոնտ.` Էդ Գաս-Դոնելի, օպեր.` Միշա Դահան, երաժշտ.` FemBots, նկ.` Ռեյչել Ֆորդ, հնչ.` Նելսոն Ֆերեյրա:
Դերերում. Աարոն Փուլ, Քրիստին Բութ, Քերոլայն Քեյվ, Նոում Ջենքինս, Սթյուարթ Հյուզ, Քեյթ Ջերմեյն, Թոնի Նապպո, Ջեֆերսոն Մափին:

Ուրբաթ երեկո, Թորոնթոյի արևմտյան թաղամասերից մեկը: Նորահարուստներ Հարիի և Քերոլի բնակարանում ընթացող խնջույքի աղմուկը տարածվում է պատշգամբի բաց դռնից, մինչ երկու թմրամոլ` Փրեթին և Ջոնին, փողոցում իրենց երեկոն են անցկացնում: Հյուրերը հեռանում են, իսկ տանտիրուհին չկա: Հանկարծ մի խուլ թրմփոց եւ սուր ճիչ են լսվում: Փրեթին սարսափահար նայում է Քերոլի գետնատարած մարմնին, Հարին օգնություն է կանչում: Ոստիկանական շչակների ականջ ծակող ձայնը ստիպում է թմրամոլներին փախչել: Միջին տարիքի ոստիկան մի սպա` Փիթերը, դուրս նետվելով իր մեքենայից, զննում է Քերոլին: Երեք ամիս անց այս 5 հինգ տարբեր մարդկանց կյանքերը սկսում են աղետալիորեն խաչվել` միահյուսելով առանձին սյուժետային գծերը, որ երեւան են բերում երկար ժամանակ զսպված սեքսուալության և ագրեսիայի պոռթկումներ:

Մրցանակներ
Լավագույն դերասան (Աարոն Փուլ) և լավագույն դերասանուհի (Քերոլայն Քեյվ) - ACTRA-ի մրցանակներ (ACTRA մրցանակաբաշխություն, 2008), «Բրոնզե թեւ» մրցանակ (Ֆենիքսի ԿՓ, 2008), Ժյուրիի հատուկ մրցանակ (Հյուսթոնի համաշխարհային փառատոն, 2008):

Գաս-Դոնելի, Էդ

Էդ Գաս-Դոնելի (ծն. 1977, Թորոնթո, Օնտարիո, Կանադա)
Ռեժիսորական կարիերան սկսել է թատրոնում երիտասարդ տարիքից: 2005-ին մասնակցել է «Փառատոնի տաղանդավոր երիտասարդներ» ծրագրին, նկարահանել է նաև մի շարք երաժշտական տեսաֆիլմեր: «Այս գեղեցիկ քաղաքը», որի համապրոդյուսերը, սցենարի հեղինակը, ռեժիսորը և մոնտաժողն է, նրա առաջին խաղարկային ֆիլմն է:

Ֆիլմոգրաֆիա
Փայլեցված (2002), Օֆելիայի պես մեռնելով (2002), Պոնի (2002), Վարդագույն (2003), Այս գեղեցիկ քաղաքը (2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo USA Embassy The European Cultural Foundation