VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ստելա

Ֆրանսիա
2006, 77min.

Պրոդ.` Գիշտո Նիկոլա, սց./ռեժ./օպեր./հնչ.` Վանինա Վինյալ, մոնտ.` Մելանի Բրո:
Նկարահանվել են. Ստելա Մարժան, Մարսել Մարժան, Գաբրիելա Մելդովյանու:

Ստելայի օրերն անցնում են` մետրոյի Օբերկքամփֆ կայարանում մուրացկանություն անելով, բայց իրականում ոչ ոք նրան չի նկատում, ինչպես չեն նկատում կույր ծաղկավաճառուհուն «Քաղաքի լույսերը» ֆիլմում: Հանուն սիրո` նա ամեն ինչ թողել է: Անօրինականորեն ապրում է Ֆրանսիայում ի սեր ամուսնու, որը ծանր հիվանդ է: Ստելան համոզված է, թե բժիշկ կգտնի, որը կկարողանա բուժել ամուսնուն: Դա հաջողվում է, բայց ի՞նչ գնով: Շուտով նա ինքն է հիվանդանում: Առանց աշխատանքի և փողի, առանց օրինական կարգավիճակի` Ստելան սպասում է իր բուժման ավարտին, որպեսզի կարողանա վերադառնալ Ռումինիա: Սկիզբ է առնում մի անվերջանալի սպասում: Ստելան ստիպված է ապրել սկզբունքներին հակառակ` իր անձի բացահայտման մշտական վախը սրտում:

Մրցանակներ
Ժառանգորդության մրցանակ (Վավերագրական կինոյի Cinռma du rռel միջազգային փառատոն, Փարիզ, 2007):

Վինյալ, Վանինա

Վանինա Վինյալ
Ծնվել է Ֆրանսիայում: Դերասանական արվեստ է ուսանել թատրոնի և պլաստիկայի Ժակ Լըկոք միջազգային դպրոցում և Ռումինիայի ազգային թատերական կոնսերվատորիայում: Տևականորեն աշխատել է թատրոնում, ինչը նրան տվել է առօրյա կյանքում դրսևորվող դրամայի նուրբ ընկալում: Այնուհետև վերապատրաստվել է որպես մոնտաժողի օգնական և ռեժիսորի ասիստենտ` նախքան սեփական նախագծերին անցնելը:

Ֆիլմոգրաֆիա
Ստելա (2006):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema The European Cultural Foundation