VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Կույր սերեր

Սլովակիա
2008, 77min.

Պրոդ.` Մարկո Սկոպ, սց.` Մարեկ Լեսչակ, Յուրայ Լեհոցկի, ռեժ.` Յուրայ Լեհոցկի, օպեր.` Յուրա Խլպիկ, հնչ.` Մարիան Գրեգորովիչ, Ֆրանտիշեկ Կրահենբել, մոնտ.` Ֆրանտիշեկ Կրահենբել:
Նկարահանվել են. Պետեր Կոլեսար, Իվետա Կոպրդովա, Միրո Դանիել, Զուզանա Պոհանկովա:

Ֆիլմը կույր մարդկանց սիրո մասին է: Սերը կարող է լինել նուրբ, հիմար, կարող է և կույր լինել: Աշխարհում իր տեղը գտնելը հեշտ չէ նույնիսկ լավ տեսողություն ունեցողների, ինչ մնաց, թե կույրի համար: Կույր մարդկանց «հայացքը» հաճախ անխառն է ու, ըստ էության, շատ հաճախ էլ` սրամիտ: Դա բացահայտում է երջանկության իմաստի նոր կողմեր:

Լեհոցկի, Յուրայ

Յուրայ Լեհոցկի (ծն. 1975, Բրատիսլավա, Սլովակիա)
1990-1994 թթ. սովորել է Բրատիսլավայի բարձր արվեստի և արհեստների դպրոցում, մասնագիտացել` լուսանկարչության մեջ: 1995-2000 թթ. վավերագրական կինոարվեստ է ուսանել Բրատիսլավայի երաժշտական արվեստների ակադեմիայում: Աշխատում է որպես վավերագրական կինոյի, երաժշտական տեսահոլովակների, գովազդի ռեժիսոր:

Ֆիլմոգրաֆիա

Յոժկո Բալաշի լուռ աշխարհը (1995), Բավարար ջանքերով դիպլոմներ կունենանք (1996), Հուղարկավորությունն իրականում պրեմիերա է (1997), Երկվորյակներ (1999), Կույր սերեր (2008):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation