VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Սան Ֆրանցիսկոյի հայերը

ԱՄՆ
2007, 54min.

Սց.` Գոհար Բարսեղյան, Դրյումոնդ Բաքլի, ռեժ.` Գոհար Բարսեղյան, օպեր.` Դեյվիդ Սթրայն, կոմպոզ.` Էրլ Զինդարսմ Գոռ Մխիթարյան, Յան Քոուլման, նկ.` , հնչ.` Stereotrain Studios, Սեբու Սիմոնյան, մոնտ.` Ջորդան Դերթինգեր, Միկա Մուկլոու:
Դերերում. Հայ համայնքի անդամները:

Հայացք ներսից Սան Ֆրանցիսկոյի ծովախորշի հայկական համայնքին` նրանց կենցաղը, պատմությունը և տեղացի հայերի նվաճումները: Ֆիլմը Մաունթ Դևիդսոն Քրոսի պատմության շուրջ է, որը գնվել է տեղացի հայերի կողմից աճուրդի ժամանակ և նվիրվել 1915 թվականի եղեռնի զեհերի հիշատակին:

Բարսեղյան, Գոհար

Գոհար Բարսեղյան (ծնվ. 1974, Հայաստան)
Ներգաղթել է Միացյալ Նահանգներ 2000-ին, 2003-ից ապրում է Սան Ֆրանցիսկոյում, ավարտել է Երևանի պետական համալսարանի բակալավրիատը, Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանի համեմատական գրականություն և դրամայի ֆակուլտետի մագիստրատուրան: 2005-ին նա համախմբեց մասնագետների` կենտրոնանալու և աշխատելու Սան Ֆրանցիսկոյի հայկական համայնքի մասին վավերագրական ֆիլմի վրա: Ներկայումս աշխատում է մի վավերագրական ֆիլմի վրա, որը վերաբերում է Միացյալ Նահանգների, Իրանի և Իսրայելի հարաբերություններին:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

margaret_mid Ministry of Culture & Youth Affairs of RA The European Cultural Foundation