VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Պատումներ` առանց պատմության

Իտալիա / Հայաստան
2008, 55min.

Պրոդ./սց./ռեժ./օպեր./հնչ./մոնտ.` Ֆեդերիկո Ռորատո, Պաոլո Ֆակկո, երաժշտ.` Quid:

Զոհերից և ավերածություններից բացի, Առաջին աշխարհամարտը բերեց նաև լռություն Հայոց ցեղասպանության շուրջ: Եվրոպայի լիակատար անտարբերությունն այն ժամանակ նույնն է, ինչ այսօր: Սա է այս ֆիլմի ելակետը. հասկանալ պատմությունը` կազմված մանր պատումներից, որոնք նավարկում են հիշողության ծովում և փորձում լսելի դառնալ ներկայում:

Ֆեդերիկո Ռորատո և Պաոլո Ֆակկո

Ֆեդերիկո Ռորատո (ծն. 1973), Պաոլո Ֆակկո (ծն. 1984)
Պաոլո Ֆակկոն և Ֆեդերիկո Ռորատոն հանդիպել են պատահմամբ 2004-ին կինոթատրոնում: Կինոյի հանդեպ ունեցած հափշտակության շնորհիվ շուտով սկսել են համագործակցել: Նկարահանել են մի քանի անկախ կարճամետրաժ ֆիլմ: 2005-ին ձեռնարկել են իրենց առաջին լիամետրաժ կինոնկարը, որի վրա դեռ կաշխատեն առաջիկա երկու տարին:
Պաոլո Ֆակկոն ավարտել է Պադուայի համալսարանի զարգացման համագործակցության, Ֆեդերիկո Ռորատոն` նույն համալսարանի ժամանակակից գրականության բաժինը: Վերջինս նաև Quid խմբի բաս կիթառահարն է և այս խմբի հետ էլ ստեղծել է «Պատումներ` առանց պատմության» ֆիլմի հնչյուներիզը:

Ֆիլմոգրաֆիա
Պատումներ` առանց պատմության (2008):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

European Union The European Cultural Foundation