VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ինքնահաստատում

Հայաստան
2006, 62min.

Սց.` Վարդգես Բաղրյան, ռեժ.` Հրայր Ավետիսյան, օպեր.` Սերգեյ Համբարձումյան, Բենիկ Կարախանյան, Արթուր Ներսիսյան, Գեորգի Ղազարյան, Ցվետանա Պասկալևա, Ալբերտ Հարությունյան, Ֆրեդերիկ Տոնոլլի, Էդուարդ Գրիգորյան, Լեո Նիկոյան:

Ֆիլմը պատմում է ԼՂՀ հռչակման և նրա անցած 18-ամյա (1988-2006) հերոսական ուղու մասին:

Ավետիսյան, Հրայր

Հրայր Ավետիսյան (ծնվ. 1971, Ստեփանակերտ)
1993-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գրաֆիկական դիզայնի բաժինը: 1991-ից կամավոր մասնակցել է Արցախի ազատագրական շարժմանը: 1996-ին աշխատանքի է անցել Հրազդանի հեռուստատեսությունում, միաժամանակ` մասնակցել Internews-ի օպերատորական և ռեժիսորական որակավորման դասընթացին: Նույն թվականին մեկնել է Ֆրանսիա և երկու ամիս աշխատել մասնավոր հեռուստատեսությունում: 1996-ից աշխատել է Արցախի Հանրային հեռուստատեսությունում` որպես ռեժիսոր, 2000-ից` գլխավոր ռեժիսոր: 1999-2000 թթ. զբաղեցրել է Ստեփանակերտի քաղաքապետարանի լրատվական ծառայության պետի պաշտոնը: Կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության ասպարեզում երկու անգամ (2005, 2008) արժանացել է Եղիշեի անվան պետական մրցանակի:

Ֆիլմոգրաֆիա
Ցավ, Գթասրտության ժամանակը, Սպասում, Սպասեք մեզ, Քաղաք, Գանձասար, Կար-չկար մի տղա, Հպարտություն, որի անունն է Արցախ, Թերթելով պատմության էջերը, Ինքնահաստատում, 88-ի արձագանքները:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club Moscow Cinema The European Cultural Foundation