VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Սկաֆանդրը եվ թիթեռը

Ֆրանսիա / ԱՄՆ
2007, 112min.

Պրոդ.` Ջոն Կիլիկ, Քեթլին Քենեդի, սց.` Ռոնալդ Հարվուդ, ռեժ.` Ջուլիան Շնաբել, օպեր.` Յանուշ Կամինսկի, կոմպոզ.` Փոլ Քենթլոն, նկ.` Միշել Էրիկ, Լորան Օտ, հնչ.` Դոմինիկ Գաբորո, մոնտ.` Ջուլիետ Ուելֆլինգ:
Դերերում. Մաթյո Ամալրիկ, Էմանյուել Սենյե, Մարի-Ժոզե Քրոզ, Անն Կոնսինյի, Պատրիկ Շենե, Նիլս Արեստրուպ, Օլաց Լոպես, Ժան-Պիեռ Կասել, Մարինա Հենդս, Մաքս ֆոն Սյուդով, Իսաակ Դե Բանկոլե, Էմմա դը Կոն, Ժան-Ֆիլիպ Էկոֆե, Ժերար Ուոթքինս, Նիկոլա Լը Ռիշ:

«Elle» հանդեսի ֆրանսերեն հրատարակության խմբագիր Ժան-Դոմինիկ Բոբին 1995-ին 45 տարեկանում կաթված ստացավ` ամբողջովին անդամալույծ դառնալով, բացի ձախ աչքից: Այդ աչքը բացուխուփ անելու միջոցով հուշերը պատմելիս Բոբին պերճախոսորեն նկարագրում է իր ներաշխարհի տարբեր կողմերը` սեփական մարմնում կալանված լինելու ֆիզիկական տանջանքից մինչև երևակայական պատմություններն այն վայրերի մասին, ուր ինքը միայն մտովի է այցելել:

Մրցանակներ
Լավագույն ռեժիսոր, Տեխնիկական մեծ մրցանակ (Կաննի ՄԿՓ, 2007), «Ոսկե գորտ» (Կամերիմաժ, 2007), Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ, 2008, «Սեզար», 2008 (լավագույն դերասան, լավագույն մոնտաժ,), «Ոսկե գլոբուս», 2008 (լավագույն ռեժիսոր, լավագույն արտասահմանյան ֆիլմ), Լյումիեր մրցանակ, 2008 (լավագույն կինոնկար, լավագույն դերասան):

Շնաբել, Ջուլիան

Ջուլիան Շնաբել (ծնվ. 26.10.1951, Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ)
Դեռ պատանեկան տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Բրաունսվիլ, Թեքսաս: 1973-ին գեղարվեստի բակալավրի կոչում է ստացել Հյուսթոնի համալսարանում, որն ավարտելուց հետո դիմում է ներկայացրել Նյու Յորքի Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանի անկախ ուսումնական ծրագրին: Դիմումին կից կար հացի երկու կտորի արանքում սենդվիչի նման դրված նրա աշխատանքի լուսապատկերը: Շնաբելին իսկույն ընդունեցին: Մաքառելով արվեստի աշխարհում` բուֆետի խոհարար է աշխատել և հաճախել Max's Kansas City ռեստորան-գիշերային ակումբը` միաժամանակ տքնելով իր գործերի վրա: 1975-ին բացվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը Հյուսթոնի Ժամանակակից արվեստի թանգարանում: Նկարչի գործունեությանը զուգահեռ` նկարահանել է երեք ֆիլմ, որոնց սցենարի հեղինակն է. «Բասկիա». կենսագրական ժապավեն նկարիչ Ժան-Միշել Բասկիայի մասին, «Քանի դեռ գիշերը չի իջել»` կուբացի բանաստեղծ Ռեյնալդո Արենասի ինքնակենսագրական գրքի էկրանացումը, որի պրոդյուսերն է նաև, «Սկաֆանդրը և թիթեռը»` Ժան-Դոմինիկ Բոբիի հուշագրության կինոտարբերակը:

Ֆիլմոգրաֆիա

Բասկիա (1996), Քանի դեռ գիշերը չի իջել (2000), Սկաֆանդրը և թիթեռը (2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema margaret_mid The European Cultural Foundation