VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Քողարկված դեմքեր

Թուրքիա
2007, 124min.

Պրոդ./սց./ռեժ.` Հանդան Իփեքչի, օպեր.` Ֆեզա Չալդըրան, Ումիթ Արդաբաք, կոմպոզ.` Անիմա, հնչ.` Ումութ Սենյոլ, մոնտ.` Այթեքին Բիրքոն, Նաթալին Սոլաքօղլու, Հանդան Իփեքչի:
Դերերում. Շենայ Այդըն, Իշտար Գյոքսեւեն, Բերք Հաքման, Ջեմ Բենդեր, Նիսա Յըլդըրըմ, Ֆյուսուն Դեմիրել, Դիլան Էրչեթին, Բահար Այդըն:

Ալին, որը 5 տարի է, ինչ ապրում է Գերմանիայում, պատահաբար դիտում է մի վավերագրական ֆիլմ և հայտնաբերում, որ իր զարմուհի Զյուհրեն, որին արդեն 5 տարի սպանված էր համարում, ողջ է: Թեեւ Զյուհրեի ով լինելն ու դեմքը չեն երեւում էկրանին, կնոջ պատմածից Ալին հասկանում է, որ նա իր զարմուհին է: Մնում է մի բան` ավարտել այն, ինչ կիսատ է մնացել ` սպանել Զյուհրեին:

Մրցանակներ
Հանդիսատեսների մրցանակ` լավագույն խաղարկային ֆիլմի համար (Կանանց ֆիլմերի «Արվեստների տուն» միջազգային փառատոն, Կրետեյ, Ֆրանսիա, 2008):

Իփեքչի, Հանդան

Հանդան Իփեքչի (ծնվ. 1956, Անկարա)
Գազիի համալսարանի կապի ֆակուլտետում ռադիո և հեռուստատեսություն ուսանելուց հետո առաջին ռեժիսորական փորձն իրականացրել է 1993-ին` նկարահանելով «Քյամանչայի երգը» վավերագրական ժապավենը: Հաջորդ տարի նկարահանել է իր առաջին խաղարկային «Հայրիկը բանակում է» ֆիլմը: «Հեջար» կինոնկարի համար 21 մրցանակ է ստացել ամբողջ աշխարհում:

Ֆիլմոգրաֆիա
Քյամանչայի երգը (1993), Հայրիկը բանակում է (1994), Հեջար (2001), Քողարկված դեմքեր (2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

british-council Printinfo The European Cultural Foundation