VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ռուսաստան - Հայաստան. հեռու, բայց միասին

Ռուսաստան
2008, 26min.

Պրոդ.` Յակով Կալլեր, սց.` Անդրեյ Գավրիլով, ռեժ.` Վազգեն Չատինյան, օպեր.` Սերգեյ Ստարիկով, հնչ.` Լյուդմիլա Վեյցման, մոնտ.` Ալեքսանդր Ֆոմին:

Այս ֆիլմը հետխորհրդային շրջանի և հետխորհրդային տարածքներում առաջին ֆիլմն է, որում փորձ է արված ցույց տալ մեր հոգևոր բարեկամության պատմական արմատները և երկու ազգերի, այժմ արդեն անկախ պետությունների արդի փոխհարաբերությունները: Շատ բաներ, որ հեռուստադիտողը կտեսնի այս ֆիլմում, գիտի Հայաստանի գրեթե յուրաքանչյուր բնակիչ, իսկ ռուսաստանցիների մեծ մասի համար դրանք նորություններ են: Եվ ընդհակառակը. Ռուսաստանի բնակիչների համար ակնհայտ փաստերը անհայտ են հայաստանցիների համար: Ֆիլմի հերոսները` Ռուսաստանի և Հայաստանի բնակիչներ են` պատմության մեջ հետք թողած, մեր ժամանակակից, քիչ հայտնի և հռչակի գագաթնակետին գտնվող: Հենց նրանց կյանքն ու գործունեությունն են սահմանում ռուս-հայկական այսօրվա փոխհարաբերությունները:

Չատինյան, Վազգեն

Վազգեն Չատինյան (ծնվ. 06.04.1951, Մոսկվա, Ռուսաստան)
Ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: 1993-1996 թթ.-րին աշխատել է ռուսական OPT հեռուստաընկերության «Առանց դադարի» հեռուստահաղորման ռեժիսոր: Հեռուստահաղորդումը արվեստի կյանքում ամենանշանակալի իրադարձությունների, նոր թատերական ներկայացումների և կինեմատոգրաֆի հաջողությունների, նորանուն նկարիչների և քանդակագործների, մոդելավորողների և գրողների, բանաստեղծների ու դրամատուրգների, դերասանների և ռեժիսորների, կոմպոզիտորների ու երաժիշտների մասին էր: Ներկայումս աշխատում է «AB-TV» հեռուստաընկերությունում, «Բաց դռների օրը» հեռուստահաղորդման ռեժիսորն է, որը ներկայացնում է Մոսկվայի ուսումնական հաստատությունները և հեռարձակվում է «Մայրաքաղաք» հեռուստաընկերությամբ:

Ֆիլմագրություն

Օրգանական եռապատում (1976), Տոնախմբություն Օբերյեխում (1989), Հիշողությունների վալս (1994), Ռուսաստան-Հայաստան. հեռու, բայց միասին (2008):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Ministry of Culture & Youth Affairs of RA Printinfo The European Cultural Foundation