Ճանապարհ դեպի Բոդիսաթվա Հայաստան 2007, 24min.
Պրոդ./օպեր.` Դավիթ Ասլանյան, սց./ռեժ./կոմպոզ./հնչ.` Զառա Մանուչարյան, մոնտ.` Արսեն Սարգսյան:
Այս ֆիլմը սոմատիկի և հոգեկանի, նյութականի և հոգևորի հարաբերությունների մասին է, որոնք երբեմն հակամարտում են, իսկ երբեմն էլ ներդաշնակորեն համատեղ գոյակցում:
Ֆիլմում մի անբացատրելի իրադարձություն դառնում է կուլմինացիա. թափառելով խորը ջունգլիներում՝ մեր անձնակազմը հանդիպում է երիտասարդ տղայի, որը մեդիտացիայով է զբաղվում սուրբ ծառի տակ: Դա Ռամ Բահադուր Բենջամն է՝ Բուդդայի վերջին վերամարմնավորումը: Այդպես եմ կարծում Նեպալում…
| Մանուչարյան, Զառա Զառա Մանուչարյան (ծն. 1972, Երևան)
1981-85-ին սովորել է Հ. Կոջոյանի անվ. գեղարվեստի դպրոցում, 1989-95 թթ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի կերպարվեստի բաժնում: 2001-ին արվեստի մենեջմենթի և մարքեթինգի գծով մասնագիտացել է Զալցբուրգում (Ավստրիա):
Ֆիլմոգրաֆիա
Անհատականություն և միասնություն (1998), Մուրազածառ (1998), Արվեստ, Ժամանակ, Տիեզերք (2000), Ճանապարհ դեպի Բոդիսաթվա (2007):
|