Ֆիլմեր Ա-Ֆ
Վերամշակում Հոլանդիա / Հորդանան 2007, 78min.
Պրոդ./սց./ռեժ./օպեր./մոնտ.` Մահմուդ ալ-Մասադ, հնչ. մոնտ` Թյուս վան դեր Վեեն:
Դերերում. Աբու Ամար:
Այս վավերագրական ֆիլմն իրենից ներկայացնում է ալ-Զարքաուիի հայրենիքի վերաբերյալ ներքին հայացք` հղումներ կատարելով կյանքի խառը իրականություններին Միջին Արևելքում քաոսային միջազգային լարված իրադրության պայմաններում:
Մրցանակներ
Լավագոյն վավերագրող օպերատոր (Սանդենսի կինոփառատոն, 2008):
| ալ-Մասադ, Մահմուդ Մահմուդ ալ-Մասադ (ծնվ. 1969, Հորդանան)
Սովորել է կինո և արվեստ Հորդանանի Յարմուկի համալսարանում, այնուհետև թողել է երկիրը 1988թ.-ին, եղել Ռումինիայում, Իտալիայում և Գերմանիայում, որտեղ սովորել է և աշխատել կինոարտադրության բնագավառում:
Այդ ժամանակվանից ի վեր` նա նկարահանել է ավելի քան 10 կարճամետրաժ և վավերագրական ֆիլմեր: 1995թ.-ին աշխատել է երկու հոլանդական հեռարձակման կայարաններում, Ամստերդամի Միգրանտ հեռուստատեսությունում և Ուտրեխտի STAD OMROEP-ում, որտեղ պատրաստել է մշակութային ծրագրեր:
1998թ.-ին նա վերադարձել է կինոարտադրություն և նկարահանել իր հայտնի խաղարկային ֆիլմը` « Ոչնչացնել Հասանին»: Այն ջերմորեն ընդունվել է միջազգային կինոքննադատների կողմից և գրավել է նաև որոշ հոլանդական կինոարտադրությունների ուշադրությունը:
Ֆիլմոգրաֆիա
Ոչնչացնել Հասանին (2001), Վերամշակում (2007).
|
|

ՓԱՌԱՏՈՆԻ ՕՐԱԹԵՐԹ
1 2 3 4 5 6 7
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ
|