VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Վերջին հեթանոսը

Բուլղարիա
0000, 147min.

Պրոդ.` Քրիստո Նենով, ռեժ.` Բորիսլավ Շարալիև, օպեր.` Վենեց Դիմիտրով, երաժշտ.` Վեսելին Նիկոլով, նկ.` Մարիա Իվանովա, ձայնամփոփում` Լյուդմիլա Մահալնիշկա, ձայնագր.` Նիկոլա Բելիշկի, Գեորգի Վլադիչկի, մոնտ.` Պավլինա Շարալիևա:
Դերերում. Ստեֆան Դանաիլով, Բորիս Լուկանով, Անետա Պետրովսկա, Անտոնի Գենով, Վենցիսլավ Կիսյով և այլն:

Ֆիլմը պատկերում է Բորիս Առաջինի կյանքն ու գործունեությունը` ուժեղ պատմական անձնավորության, որն իր առաքելությունն ավարտում է ամբողջովին և դասվում սրբերի կարգին: Արքայազն Բորիս Առաջինը թագավորել է 9-րդ դարում: Երիտասարդ տարիներին` որպես փայլուն պետական գործիչ եւ դիվանագետ, բազում հաղթանակներ է տարել պատերազմներում հարևանների դեմ: Նրան հաջողվում է ոչ մի տարածք չզիջել թշնամիներին: Նրա ղեկավարությամբ Բուլղարիան թողնում է հեթանոսությունը և միանում քրիստոնեական ընտանիքին` վճարելով անչափ մեծ գին: Սակայն այլ ճանապարհ չկար: Քրիստոնեության ընդունումը 864-ին պատմական նշանակալի իրադարձություն էր: Դա այն երաշխիքն էր, որ Բորիս Առաջինը խաղաղության է ձգտում Արևելյան հռոմեական կայսրության հետ, ինչը նրան թույլ տվեց միավորել երկրում բնակվող բազմաթիվ ցեղախմբերը մեկ միավորված ազգության մեջ, իսկ հետագայում նաև հիմնել պետություն: Բորիս Առաջինը ներմուծում է սլավոնական գիրը` այսպիսով դարձնելով Բուլղարիան սլավոնական մշակույթի օրրան:

Շարալիև, Բորիսլավ

(1922-2002)
Ավարտել է Սոֆիայի «Սուրբ Կլիմենտ Օհրիցկի» համալսարանը և Մոսկվայի ՎԳԻԿ-ը: Աշխատել է Սոֆիայի «Բոյանա» կինոստուդիայում: 1972-1980թթ. եղել է խորհրդարանի անդամ, «Բոյանա» կինոստուդիայի նախագահ: Ստացել է բազմաթիվ գլխավոր մրցանակներ ազգային և միջազգային կինոփառատոներում:

Ֆիլմագրություն
Երգ մի մարդու մասին (1954), Ասպետն առանց զենքի (1966), Կրակելու օր (1966), Մեկ նկարահանման օր (1969), Ցտեսություն, ընկերներ (1970), Պարտադիր մեղսավորը (1971), Առաքյալը (1976), Ամբողջը սեր է (1979), Հարված (1981), Բորիս I: Երկխոսություն քրիստոնեության և նամակների հետ (1985), Պլյոնտեկ (1991):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

british-council European Union The European Cultural Foundation