Տոնինո Գուեռա. կինոյի պոետը Իտալիա 2008, 52min.
Պրոդ.` Մասսիմո Վիլյար, սց.` Տոնինո Գուեռա, Նիկոլա Տրանկուիլինո, ռեժ.` Նիկոլա Տրանկուիլինո, օպեր.` Ջանմարկո Ռոսսետտի, Պաոլո Մանչինի, Նիկոլա Տրանկուիլինո, կոմպոզ.` Անդրեա Գուեռա, հնչ.` Միրկո Ֆաբրի, մոնտ.` Ջիլբերտո Սկատտոնե, Նիկոլա Տրանկուիլինո:
Նկարահանվել է Տոնինո Գուեռան:
Լեգենդար իտալացի սցենարիստ, բանաստեղծ, նկարիչ, խեցեգործ, արտիստ Տոնինո Գուեռայի անձնական դիմանկարն է: Նա վերհիշում է իր կյանքի ու կարիերայի վճռորոշ պահերը` սկսած Սանտարկանջելո դի Ռոմանիայում անցած մանկությունից մինչև Պեննաբիլլի լեռնային գյուղակում հաստատվելը: Գուեռան պատմում է իր մեծ կինոուղու և մեր ժամանակի մեծագույն ռեժիսորների` Ֆելլինիի, Անտոնիոնիի, Դե Սիկայի, Մոնիչելիի, Տարկովսկու և Անգելոպուլոսի հետ ունեցած իր հանդիպումների ու համագործակցության մասին:
| Տրանկուիլինո, Նիկոլա Նիկոլա Տրանկուիլինո
Ավարտել է Նյու Յորքի համալսարանը, երկար տարիներ աշխատել է Նյու Յորքի անկախ կինոյի շրջանակներում և իտալական ազգային հեռուստատեսությունում` որպես գրող, խմբագիր և պրոդյուսեր: Որպես ռեժիսոր նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր և երաժշտական տեսահոլովակներ, այժմ աշխատում է Աբել Ֆերարայի հետ, որի համագործակցությամբ արդեն երկու սցենար է գրել` «Դուստրը» և ներկայումս նկարահանվող «Սև Պերիկլեսը»: Մաեստրո Տոնինո Գուեռայի հետ հեղինակել է նաև սցենար Էռնեստ Հեմինգուեյի կյանքի մասին: «Տոնինո Գուեռա. կինոյի պոետը» նրա առաջին վավերագրական ֆիլմն է:
Ֆիլմոգրաֆիա
Տոնինո Գուեռա. կինոյի պոետը (2008):
|