VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Դրախտն այսօր

Պաղեստին / Ֆրանսիա / Գերմանիա / Հոլանդիա / Իսրայել
2007, 90min.

Պրոդ.` Բերո Բեյեր, Ամիր Հարել, Գերհարդ Մայքսներ, Հենգամե Փանահի, Ռոման Պոլ, սց.` Հանի Աբու-Ասսադ, Բերո Բեյեր, Պիեռ Հոջսոն, ռեժ.` Հանի Աբու-Ասսադ, օպեր.` Անտուան Էբերլե, կոմպոզ.` Ջինա Սումեդի, նկ.` Օլիվյե Մայդինգեր, հնչ.`Ուվե Հուսիգ, մոնտ.` Սանդեր Վոս:
Դերերում. Կաիս Նաշեֆ, Ալի Սուլիման, Լուբնա Ազաբալ, Ամեր Հլեհել, Հիամ Աբաս::

Նաբլուսում` Արևմտյան ափին, արդեն տարիներով իրար ճանաչող երկու ընկեր են բնակվում: Սաիդն ու Խալեդը` երկու պաղեստինցի, ամբողջ կյանքում ապրում են ուրիշ ազգի իշխնության տակ: Սեփական հողում իրենց ճնշված, ստորացված, ասես բանտարկյալ են զգում: Հենց որ ընկերներից մեկն իրենց ապրելակերպի համար վրեժ լուծելու առիթ է տալիս նրանց, մենք ականատես ենք դառնում, թե ինչպես են քայլ առ նախապատրաստվում դիմադրության վերջնական քայլին` մահապարտների առաքելությանը Թել Ավիվում:

Մրցանակներ
Լավագույն ռեժիսոր (Դուրբան, 2005), Նիդերլանդների կինոմրցանակ` լավագույն ֆիլմի, լավագույն մոնտաժի համար (2005), Դալաս-Ֆորտ Ուորթի կինոքննադատների ընկերակցության մրցանակ` լավագույն արտասահմանյան ֆիլմի համար (2005), ԱՄՆ հանդեսների ազգային վարչության մրցանակ` լավագույն արտասահմանյան ֆիլմի համար (2005), Վանկուվերի կինոքննադատների միության մրցանակ` լավագույն արտասահմանյան ֆիլմի համար (2006), «Անկախ ոգի» մրցանակ` լավագույն արտասահմանյան ֆիլմի համար, Սանտա Մոնիկա (2006), Berliner Morgenpost-ի հանդիսատեսների մրցանակ, Amnesty International-ի մրցանակ, «Երկնագույն հրեշտակ» մրցանակ` լավագույն եվրոպական ֆիլմի համար, Եվրոպացի կինոսցենարիստների մրցանակ (Բեռլինի ՄԿՓ, 2005), «Ոսկե գլոբուս»` լավագույն արտասահմանյան ֆիլմի համար (2006):

Աբու-Ասսադ, Հանի

Հանի Աբու-Ասսադ (ծնվ. 1961, Նազարեթ)
Մեկնել է Ամստերդամ` տեխնիկական ինժեներություն ուսանելու: Մի քանի տարի Նիդերլանդներում ավիացիայի ինժեներ աշխատելուց հետո հիմնել է Ayloul Film Productions կինոընկերությունը և սկսել ներգաղթողների մասին հեռուստածրագրեր պատրաստել: Առաջին կարճամետրաժ ֆիլմը նկարահանել է 1992-ին, առաջին խաղարկային ֆիլմը` 1998-ին: Հետագա բոլոր աշխատանքներն առնչվում են ինչպես Եվրոպայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում բազմամշակութային գոյակցության խնդրին, մինչև որ 2002-ին ասպարեզ է հանել «Ռանայի հարսանիքը» միջազգային կինոհիթը:

Ֆիլմոգրաֆիա
Տասնչորսերորդ ճուտիկը (1998), Նազարեթ (2000), Ֆորդ տրանզիտ (2002), Եւս մի օր Երուսաղեմում (2002), Ռանայի հարսանիքը (2002) Դրախտն այսօր (2005):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation