Բացեք սահմանը Հայաստան 2007, 77min.
Սց./ռեժ.` Գեորգի Վանյան, Լուիզա Պողոսյան, օպեր.` Սերգեյ Սարվազյան, Արսեն Ապրեսյան, մոնտ.` Արման Մանուկյան, Բաղինյան Արտ Վիդեո:
Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի բոլոր մարզերում և Ղարաբաղի շրջաններում` «Խաղաղարար դեսանտ» նախագծի շրջանակներում: Շարքային քաղաքացիների մտքերն ու կարծքիներն են հայ-ադրբեջանական հակամարտության մասին:
| Վանյան, Գեորգի Գեորգի Վանյան (ծնվ. 1963, Հայաստան)
1986-1991 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում: 1989-1992 թթ. եղել է «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիրի ուսուցիչ-մեթոդիստ, տնօրինության անդամ, 1992-1994 թթ.` «Ար-Երևան թատրոնի» հիմնադիր տնօրենը, 1995-1997 թթ.` «Արար» թատերական և հրատարակչական համալիրի տնօրենը, 2002-2003 թթ.` Հանրային երկխոսության և զարգացման կենտրոնի գործադիր տնօրենը, 1997-2004 թթ.` Երևանի թիվ 61 դպրոցի տնօրենը: 1997-ից Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնի հիմնադիր նախագահն է:
Պողոսյան, Լուիզա Լուիզա Պողոսյան (ծն. 1968, Հայաստան)
1991-ին ավարտել է Երևանի պետհամալսարանի արևելագիտական ֆակուլտետը: 1991-1993 թթ. որպես թարգմանիչ աշխատել է «Մղեր»-ում: 1995-1997 թթ. լրագրող է եղել «Արար» թատերական և հրատարակչական համալիրում: 1998-2001 թթ. աշխատել է «Նահապետյան & Co» պատենտավորման գրասենյակում: 2003-ից Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնի ծրագրերի տնօրենն է:
|