Ոչինչ չի մնա Հայաստան 2007, 90min.
Պրոդ./ռեժ.` Հրաչ Քեշիշյան, սց.` Դավիթ Հարությունյան, Հրաչ Քեշիշյան, օպեր.` Արթուր Ապրեսով, կոմպոզ.` Հայկո, նկ.` Գագիկ Բաբայան, հնչ.` Կարեն Ծատուրյան, մոնտ.` Արման Մարության, Վահագն Խաչատրյան:
Դերերում. Խորեն Լևոնյան, Նարինե Պետրոսյան, Նազենի Հովհաննիսյան, Արմեն Մարգարյան, Հրաչյա Հարությունյան:
Մարդկային բնավորության, անհամաձայնության, ըմբոստության, սիրո և տառապանքի մասին է ֆիլմը: 4 ժամանակակից երիտասարդ չեն գտնում իրենց ներկայիս հասարակության մեջ: Կոնֆլիկտ, որի պատճառով տուժում է սերը: Եվ վերջում յուրաքանչյուրին ոչինչ չի մնա...
....Չես կարող սիրել առանց ձեռքերդ կեղտոտելու,
Սերը ծանր աշխատանք է...
Ջոն Օսբորն
| Քեշիշյան, Հրաչ Հրաչ Քեշիշյան (ծնվ. 15.08.1970, Երևան, Հայաստան)
1992թ.-ին ընդունվել է Երևանի Պետական Համալսարան: Հեռուստատեսությունում 1990թ.-1993թթ.-րին աշխատել է որպես ծրագրի հեղինակ, ռեժիսոր, 1998թ-2001թթ.-րին` ծրագրի հեղինակ, ռեժիսոր (Արտ 13 հեռուստաընկերություն, Հ1), 2001-2008թթ.-րին Հայաստանի հանրային հեռուստաընկերություն` որպես գլխավոր պրոդյուսեր:
Ֆիլմոգրաֆիա
Եվ բոլոր գետերը հոսում են... (1995), Գիշերվա գույնը (1998), Լուսանկարի հետքերով... (1999), Մի տխրիր (2002), Մի վախեցիր (2007), Ոչինչ չի մնա (2007):
|