Ծովահրեշների ծնունդը Ֆրանսիա 2007, 85min.
Պրոդ.` Բենեդիկտ Կուվրյոր, Ժերոմ Դոպֆեր, սց./ռեժ.` Սելին Շամա, օպեր.` Կրիստել Ֆուրնյե, կոմպոզ.` Ժան-Բատիստ դը Լոբյե, նկ.` Գվենդալ Բեկոն, հնչ.` Պիեռ Անդրե Դանիել Սոբրինո, մոնտ.` Ժուլիեն Լաշերե:
Դերերում. Պոլին Աքար, Լուիզ Բլաշեր, Ադել Հյոնել, Ուորեն Ժակեն, Կրիստել Բառա, Մարի Ժիլի-Պիեռ:
Ամառը Փարիզի նոր արվարձաններից մեկում: Առաստաղին նայելուց բացի` անելիք չկա: Մարին, Աննը և Ֆլորիանը 15 տարեկան են: Նրանց ճանապարհները խաչվում են տեղի լողավազանի անցուղիներում, որտեղ սերն ու տենչանքը անսպասելիորեն դրամատիկ դրսևորում են ստանում:
Մրցանակներ
Լուի Դելյուկ մրցանակ` լավագույն առաջին ֆիլմի համար, 2007:
| Շամա, Սելին Սելին Շամա (ծնվ. 1980, Պոնտուազ, Վակ դ’Ուազ, Ֆրանսիա)
Սցենարիստի կրթություն է ստացել FFEMIS-ում` կինոյի և լսատեսողական արվեստների ֆրանսիական բարձրագույն դպրոցում: «Ծովահրեշների ծնունդը»` նրա առաջին ռեժիսորական աշխատանքը, ի սկզբանե հղացվել է որպես սցենար, որը Շաման 2006-ին ներկայացրել է ավարտական քննությանը: Միայն հանձնաժողովի անդամ` ռեժիսոր, սցենարիստ Քսավյե Բովուայի խորհրդով է երիտասարդ սցենարիստը որոշել ֆիլմ նկարահանել: 2007-ին կինոնկարն ընդգրկվել է Կաննի փառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում, իսկ 2008-ին` ներկայացվել «Սեզար» մրցանակի:
Ֆիլմոգրաֆիա
Ծովահրեշների ծնունդը (2007):
|