Իմ Ուինիփեգը Կանադա 2007, 80min.
Պրոդ.` Գայ Մադին, Ջոդի Շապիրո, Ֆիլիս Լեյնգ, սց.` Գայ Մադին, Ջորջ Թոլզ, ռեժ.` Գայ Մադին, օպեր.` Ջոդի Շապիրո, նկ.` Ռեժան Լաբրի, հնչ.` Դեյվիդ Մաքքալում, Դեյվիդ Ռոուզ, մոնտ.` Ջոն Գուրդբեք:
Նկարահանվել են. Անն Սեվիջ, Լուի Նեժեն, Դարսի Ֆեր, Էյմի Սթյուարթ:
Կանադացի ցնորատես ռեժիսոր Գայ Մադինն իր մեծարանքի տուրքն է մատուցում սիրելի ծննդավայրին հրաժեշտի նամակով և սեփական բնորոշմամբ` «վավերաֆանտազիայով», որը հավասարապես վերիմացական խորհրդածություն է, պատմական քրոնիկոն և անձնական դիմանկար: Առաջին մասում Մադինի կինոխցիկը, ասես երազում, սահում է խմբված գնացքների միջով, և ռեժիսոր/խոսնակը մտորում է, թե ինչու է քաղաքը պարծենում ամենաշատ լուսնոտներով ցանկացած միջազգային մեծ քաղաքի համեմատ: Այնուհետև ներկայացվում են Ուինիփեգի մի շարք պատմական հուշարձաններ և դրա հետ մեկտեղ` կարևոր պատմական անցքեր: Երրորդ` եզրափակիչ մասում Մադինը, ռեժիսոր Ուիլյամ Քասլից ոգեշնչված, պատմում է իր մանկության հիմնական, հաճախ ցավագին դեպքերը, մանկություն, որ անջնջելի հետք է թողել և միաժամանակ ձևավորել հայրենի Ունիփեգի նրա ինքնօրինակ ընկալումը:
Մրցանակներ
Լավագույն կանադական խաղարկային ֆիլմ (Թորոնթոյի ՄԿՓ, 2007):
| Մադին, Գայ Գայ Մադին (ծնվ. 1956, Ուինիփեգ, Կանադա)
Մադինի կարիերան շոու բիզնեսում վաղ է սկսվել, երբ մանկական տարիքում նա խաղալիք խոզուկ ստացավ անմահ Բինգ Քրոսբիից: Մադինը տնտեսագիտություն է ուսանել Ուինիփեգի համալսարանում: Կինոռեժիսոր դառնալուց առաջ աշխատել է որպես բանկի գանձապահ և ներկարար: Իր առաջին երեք լեգենդար ֆիլմերում համագործակցել է աշխարհի լավագույն պրոդյուսերներից մեկի` Գրեգ Քլիմքիվի հետ: Միասին նրանք ուժեղ թիմ էին: Մադինի հայրը` Չարլին, Կանադայի հոկեյի ազգային հավաքականի բիզնես մենեջերն էր: Հետաքրքիր է, որ Քլիմքիվի հայրը խաղում էր նույն թիմում: Մադինը շարունակում է ապրել և աշխատել Ուինիփեգում:
Ֆիլմոգրաֆիա
Մեռած հայրը (1986), Գիմլի հիվանդանոցի պատմությունները (1988), Յասամանագույն տասնյակ (1989), BBB (1989), Նորելուկը (1990), Հրեշտակապետը (1990), Կապույտ գլխարկավորները (1991), Զգույշ (1992), Սատանայի պերճանքը (1993), Ծովի մուրացկանները (1994), Կնակերպ տղաների ապտակների երեկույթ (1995) ) Օդիլոն Ռեդոն կամ տարօրինակ օդապարիկի պես աչքը հառնում է դեպի անհուն (1995), Այդայի ձեռքերը (1995), Կայսերական օրգիաներ (1996), Սառցե հավերժահարսերի մթնշաղը (1997), Մալդորոր. վագրեր (1998), Թոկից փախած աղջիկը (1998), Աքլորի խումբը (1998). Հիվանդանոց. հատված (1999), Աշխարհի սիրտը (2000), Անտիկ աշխարհի հարստությունը (2000), Դրակուլա. էջեր կույսի օրագրից (2002), Վախկոտները ծնկի են գալիս (2003), Աշխարհի ամենատխուր երաժշտությունը (2003), Ճանապարհորդություն դեպի որբանոց (2004), Sombra dolorosa (2004), Հայրս 100 տարեկան է ( 2005), Դրոշմիր ուղեղը (2006) Մերկ կամբուզ (2006), Օդինի պահապան կույսը ( 2007), Իմ Ուինիփեգը (2007):
|