Իմ սիրտը լեռներում է Ռուսաստան 1967, 40min.
Ռեժ./սց.` Ռ. Խամդամով, Ն. Կիսելյովա (ըստ Վ. Սարոյանի պիեսի), օպեր.` Վ. Դյակոնով, նկ.` Ռուբեն Մուրադյան
Դերերում. Ա. Բոբրովա, Լ. Նազարովա, Ե. Սոլովեյ, Ս. Կուլեշով, Ա. Կոստոմոլոդսկի:
Քաղաքում առավոտ է: Ծով, տրամվայներ, սալահատակի վրա` դաշնամուր: Քաղաք է ժամանում մեծ դերասան Մաքգրեգորը, որի երգերից սրտերը թրթռում են: Բայց իր` մեծ դերասանի սիրտը այստեղ չէ, այլ` հեռավոր, գեղեցիկ լեռներում: Մեծ դերասանին նախաճաշի է հրավիրում աշխարհի մեծագույն պոետներից մեկը: Նրա որդին այդ առիթով ուղարկվում է Կոզակի կրպակ` թարմ հաց, մի ֆունտ պանիր ու մի շիշ գինի բերելու: Բայց Կոզակի կրպակում այլևս ապառիկ վաճառք չկա: «Նա ե±րբ փող կստանա», - հարցնում է պարոն Կոզակը տղային: «Երբեք, - պատասխանում է տղան: - Չի կարելի մեծ մարդ լինել ու դրա համար փող վերցնել»:
| Խամդամով, Ռուստամ Ռուստամ Խամդամով (ծնվ. 1944, Տաշքենդ, Ուզբեկստան)
Նկարիչ, ռեժիսոր, ՙՏրիումֆ՚ և ՙԱզ•ային մշակութային գանձ՚ մրցանակների դափնեկիր: 1969-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը (Գ. Չուխրայի արվեստանոց): 90-ականների սկզբին Փարիզի քաղաքապետի հրավերով բնակվել է Ֆրանսիայում, այժմ ապրում է Մոսկվայում: Նկարչական գործերը գնվել և այժմ ցուցադրվում են Փարիզում, Լոնդոնում և ընդգրկված են մասնավոր հավաքածուներում: Լինելով համաշխարհային նյութական մշակույթի երևելի գիտակ և ինքնատիպ արվեստագետ` ձևավորման էսքիզներ է արել բարձր նորաձևության և պատրաստի հագուստի որոշ եվրոպական տների պատվերներով, ակնեղենի էսքիզներ` ԱՄՆ-ի Ռուսական աշխարհի ցուցասրահի համար, թատերական նախագծերի, ներառյալ Անդրեյ Կոնչալովսկու ՙՃայի՚ (2004) զգեստների հեղինակն է: Նրա առաջին խաղարկային ֆիլմը` ՙԻմ սիրտը լեռներում է՚ ուսանողական աշխատանքը, համաշխարհային կինոիրադարձություն դարձավ` հուզելով Ֆելլինիին և Անտոնիոնիին: Երկրորդ ֆիլմը ավարտին չհասցվեց, իսկ երրորդի` ՙԱննա Կարամազովա՚-ի պրեմիերան կայացավ Կաննի փառատոնի մրցութային ծրագրում և արժանացավ մամուլի խանդավառ ու հակասական արձա•անքին:
Ֆիլմոգրաֆիա
ՙԻմ սիրտը լեռներում է՚ (1967), ՙԱնակնկալ ուրախություններ՚ (1974, անավարտ), ՙԱննա Կարամազովա՚ (1991), ՙՎոկալ զուգահեռներ՚ ( 2005):
|