VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Մեր դարը

Հայաստան
1982, 47min.

Սց./ռեժ./մոնտ.` Արտավազդ Փելեշյան, օպեր.` Լ.Պողոսյան, Օ.Սավին, Ռ.Վորոնով:

Սա փիլիսոփայական ֆիլմ-սիմֆոնիա է մեր դարի մասին: Մարդը կամրջում է իր անձնական ճանապարհը դեպի հոգեւորը ինտելեկտուալ փնտրտուքների միջով, ազգերի ողբերգությունների և անձնական դրամայի միջով: Ճանապարհը, որ տանում է դեպի տիեզերական տարածություններ, թռիչք է դեպի մարդու ներաշխարհ: Ֆիլմում ներկայացված են այս թռիչքը և այս դրաման:

Փելեշյան, Արտավազդ

Արտավազդ Փելեշյան (ծն. 22.02.1938, Լենինական, այժմ` Գյումրի, Հայաստան)
Մինչև 1963թ. ապրել է Կիրովականում (այժմ` Վանաձոր): 1963-1967թթ. սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (L.Քրիստիի արվեստանոց): Արդեն ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատո•րաֆիստների կողմից: 1971թ.-ին Կուլիջանովի հետ համատեղ նկարահանել է ՙԱստղային ժամ՚ ֆիլմը, իսկ Միխալկով-Կոնչալովսկու ՙՍիբիրիադա՚ ֆիլմում հեղինակել է վավերագրական հատվածը: Փելեշյանը նաեւ խորը եվ ինքնատիպ տեսաբան է: Նրա ՙԴիստանցիոն մոնտաժը՚, որը մոնտաժի զարգացման պատմության մեջ մի նոր քայլ է: 1988թ.-ին հրատարակեց ՙԻմ կինոն՚ գիրքը, ու զետեղված էին տեսական աշխատանքներն ու սցենարները: Իր ֆիլմերում նա վերացրեց խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանները` երկուսն էլ մոնտաժելով իբրև իրական բանաստեղծական էություն:

Ֆիլմո•րաֆիա
Լեռնային պարեկ (1964), Մարդկանց աշխարհը (1966), Սկիզբը (1967). Մենք (1969), Բնակիչները (1970), Տարվա եղանակները (1975), Մեր դարը (1982), Կյանք (1993), Վերջը (1994):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation