Սեր կամ... Հայաստան 2008, 6min.
Պրոդ./ռեժ./սց.` Վրեժ Քասունի, օպեր.` Հակոբ Կարաֆիլյան, երաժշտ.` Արթուր Մեսչյան, հնչ.` Լևոն Նավասարդյան, մոնտ.` Կարեն Մելքումյան:
Դերերում. Անուշ Եզեգուլյան, Վրեժ Քասունի, Աննա Իսաբեկյան, Իլյա Հարությունով:
Ռեստորանում, որտեղ նա սովորաբար սուրճ է խմում առավոտյան, հանդիպում է մի գեղեցիկ և ինքնավստահ կնոջ: Սա Էգոն Շիլեի պատկերած վայրի կանանցից է, որ ծարավի են սիրո, ինչին նա ձգտել է ամբողջ կյանքում: Գիտի` կյանքի թելը կախված է ընդամենը մի քայլից, որն անհրաժեշտ է անել: Նախ կորցնում է արիությունը: Մեկ քայլ դեպի երջանկությունը կամ հրաժարում` կորստին համաձայնելով: Մեկ քայլ` այդ թելը բռնելու համար: Գուցե կարողանա, գուցեև` ոչ: Կամ սեր, կամ ոչ… Կամ ապրել, կամ…
| Քասունի, Վրեժ Վրեժ Քասունի (ծնվ. 1971, Հալեպ, Սիրիա)
1999-ին տեղափոխվել է Երևան: Նկարիչ է, ծաղրանկարիչ, անիմատոր: 1993-ին ավարտել է Հալեպի Մարտիրոս Սարյանի անվան գեղարվեստի դպրոցը, 2000-ին` Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Հայաստանի ծաղրանկարիչների ասոցիացիայի անդամ է, IFASC-ի (Հարավային Կովկասի անկախ կինոգործիչների ասոցիացիա) երևանյան գրասենյակի նախագահը և վարչության անդամ:
Ֆիլմոգրաֆիա
Ավրորա (2007), Սեր կամ… (2008):
|