Կույր սարը Չինաստան 2007, 102min.
Պրոդ./սց./ռեժ.` Յան Լի, օպեր.` Յուն Լին, նկ.` Յան Շու, հնչ.` Սու Դոն, մոնտ.` Սթիվեն Մերի, Յան Լի:
Դերերում: Յունլե Հե, Լու Հուան, Ինգաո Ցզյա, Յուան Յան, Յուլին Չժան, Յուպին Չժան:
Մարդկանց թրաֆիքինգով զբաղվողները խաբում են երիտասարդ ուսանողուհի Բայ Սյուեմեյին և վաճառում իբրև «կին» հեռավոր գյուղում: Բռնաբարված և ծեծված` նա ապրում է իբրև սեքսուալ ստրուկ և երեխա ծնող` առանց փախուստի հույսի, գյուղացիների անտարբերության և եսասիրության պատճառով: Երբ օգնությունը վերջապես վրա է հասնում, սկսվում է մի նոր ողբերգություն:
Մրցանակներ
Գլխավոր մրցանակ (Բրատիսլավայի ՄԿՓ, 2007), Էկումենիկ ժյուրիի հատուկ մրցանակ (Բրատիսլավայի ՄԿՓ, 2007), Սինեմա Նովո հատուկ մրցանակ (Սինեմա Նովո փառատոն, 2007):
| Լի, Յան Յան Լի (ծնվ. 1959, Չինաստան)
Ծնվել է դերասանների ընտանիքում և մեծացել թատերական միջավայրում: Դպրոցն ավարտելուց հետո 1978-1985 թթ. աշխատել է Պեկինի երիտասարդական թատրոնում: 1985-1987 թթ. կինոռեժիսուրա է ուսանել Պեկինի Ռադիոհեռուստատեսության ինստիտուտում: 1988-1990 թթ. գերմանական գրականություն է ուսումնասիրել Բեռլինի Ազատ համալսարանում, իսկ 1990-1992 թթ.` թատերագիտություն Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանում: Այս ընթացքում նաև դերասան է եղել գերմանական հեռուստատեսությունում: Ավարտելուց հետո` 1992-1995 թթ., շարունակել է կինոռեժիսուրա ուսանել Քյոլնի ակադեմիայում: Այդ տարիներին սեփական սցենարներով նկարել է մի քանի վավերագրական ֆիլմ: 2003-ին ասպարեզ է հանել իր առաջին խաղարկային աշխատանքը` «Կույր նետը», որի սցենարիստն է, ռեժիսորը և պրոդյուսերը: Ամբողջովին Չինաստանում նկարահանված ֆիլմն արժանացել է Բեռլինի ՄԿՓ-ի «Արծաթե արջ» մրցանակին:
Ֆիլմոգրաֆիա
Կանանց թագավորություն (1991), Կարապի ուրախ երգ (1994), Արթնություն (1996), Կույր նետը (2003), Կույր սարը (2007):
|