VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Անաղմուկ լույս

Մեքսիկա / Ֆրանսիա / Հոլանդիա / Գերմանիա
2007, 142min.

Պրոդ.` Կառլոս Ռեյգադաս, Խայմե Ռոմանդիա, սց./ռեժ.` Կառլոս Ռեյգադաս, օպեր.` Ալեքսիս Սաբե, նկ.` Խերարդո Տագլե, հնչ.` Ռաուլ Լոկատելլի, մոնտ.` Նատալյա Լոպես:
Դերերում. Էլիզաբեթ Ֆեր, Յակոբո Քլասեն, Մարիա Պանկրաց, Միրիամ Թոյվս, Կոռնելիո Ուոլ, Փիթեր Ուոլ:

Յոհանն իր ընտանիքով պատկանում են Մեքսիկայի հարավում բնակվող մենոնիտների աղանդին: Աստծո եւ մարկանց օրենքին հակառակ` Յոհանը սիրահարվում է մի ուրիշ կնոջ…

Մրցանակներ
Ժյուրիի մրցանակ (Կաննի ՄԿՓ, 2007), «Ոսկե Հյուգո» (Չիկագոյի ՄԿՓ, 2007), FIPRESCI-ի մրցանակ ( Ռիո դե Ժանեյրոյի ՄԿՓ, 2007), Լավագույն ռեժիսոր, օպերատորական աշխատանք, հնչյուն, Մեծ մարջան - Առաջին մրցանակ (Հավանայի ԿՓ), «Ոսկե Արիել» («Արիել» մրցանակաբաշխություն, Մեքսիկա, 2008):

Ռեյգադաս, Կառլոս

Կառլոս Ռեյգադաս (ծն. 1971, Մեխիկո)
Կառլոս Ռեյգադասը (Ալբերտո Կաստիլյո Ասունսոլո) իրավաբանություն է ուսանել Մեխիկոյում, ապա` Լոնդոնում մասնագիտացել զինված հակամարտությունների ուսումնասիրման մեջ և աշխատել ՄԱԿ-ում: 1987-ին Անդրեյ Տարկովսկու ֆիլմերը դիտելուց հետո հայտնաբերել է իր հակումը կինոյի նկատմամբ: 1997-ին «Գերմարդկայինը» առաջին կարճամետրաժ ֆիլմով Բելգիայում մասնակցել է կինոմրցույթի: Դրանից քիչ անց` 1999-ին, սկսել է գրել իր առաջին լիամետրաժ ֆիլմի` «ճապոնիայի» սցենարը, որը սկսել է նկարահանել միայն 2001-ին: Կինոնկարը ներկայացվել է Ռոտերդամի կինոփառատոնում և հատուկ հիշատակության արժանացել Կաննի «Ոսկե կինոխցիկ» մրցույթում, ինչպես նաև` «Մարջան» մրցանակի արաժանացել Հավանայի կինոփառատոնում: 2004-ին Ռեյգադասը թողարկել է «Արյունը», որը նկարահանել է երիտասարդ ռեժիսոր Ամատ Էսկալանտեն: Ֆիլմը ներկայացվել է Կաննի փառատոնում և մրցանակ շահել «Հատուկ հայացք» ծրագրում: 2005-ին Ռեյգադասը նկարահանել է «Մարտ երկնքում» ֆիլմը, որտեղ նրա ասիստենտը Ամատ Էսկալանտեն էր: Կինոնկարը Կաննում հավակնում էր «Ոսկե արմավենու ճյուղին»:

Ֆիլմոգրաֆիա
Չափահասը (1998), Բանտարկյալներ (1999), Թռչուններ (1999), Գերմարդկայինը (1999), Ճապոնիա (2002), Մարտ երկնքում (2005), Անաղմուկ լույս (2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy The European Cultural Foundation