Պարտվողներ եւ հաղթողներ Գերմանիա 2006, 100min.
Պրոդ.` Միխայել Լյոքեն, Սաբին Ռոլբերգ, սց./ռեժ.` Ուլրիքե Ֆրանքե, Միխայել Լյոքեն, օպեր.` Միխայել Լյոքեն, Ռյուդիգեր Շփոթ, կոմպոզ.` Մաչեյ Սլեջեցկի:
Գերմանիայի գլխավոր արդունաբերական գոտիներից մեկի` Ռուրի շրջանի կենտրոնում պողպատի նշանավոր «տրոփյունը» մարել է: Կայզերշթուլում 650 մլն եվրո արժողությամբ կոքսի գերժամանակակից գործարանը կառուցվելուց մի քանի տարի անց փակվել է, 400 չին բանվորները մաս-մաս են անում շինությունը` իրենց հայրենիք ուղարկելու համար. Արևմուտքում քանդվածը կվերահավաքվի Հեռավոր Արևելքում: Գործարանում 800 մարդ էր աշխատում, վերջին 30 գերմանացի աշխատողներն այժմ հսկիչներ են, այսպես կոչված, փակման բաժնում: Շփումն այս երկու խմբերի միջև դժվար է:
Մրցանակներ
Միջազգային մրցույթի լավագույն վավերագրական ֆիլմ (Վավերագրական կինոյի Hot Docs կանադական միջազգային փառատոն, 2007):
| Ֆրանքե, Ուլրիքե Ուլրիքե Ֆրանքե (ծնվ. 1970, Դորթմունդ, Գերմանիա)
Թատրոն, կինո, հեռուստատեսություն, ռոմանական լեզուներ և արվեստի պատմություն է ուսանել Քյոլնի համալսարանում: Ապա աշխատել է մի շարք հեռուստատեսություններում ու կինոընկերություններում: 1996-ից սցենարիստ է, ռեժիսոր և պրոդյուսեր:
Ֆիլմոգրաֆիա
Եվ աստղերն իմ առաջ. շլյագերների երգչուհի Ռենատե Քերնի կյանքը (1998), Ամառ և սեր (1999), Զորասպասարկում (2001), Պարոն Շմիդը և պարոն Ֆրիդրիխը (2001), Զինվորի երջանկությունը և ԱՍտծու օրհնությունը (2002), Պարտվողներ և հաղթողներ (2006):
Լյոքեն, Միխայել Միխայել Լյոքեն (ծնվ. 1954, Նևիգես Ռինելանդ, Գերմանիա)
Քյոլնի համալսարանում թատրոն, կինո և հեռուստատեսություն է ուսանել: 1981-ին գրել է «Ես արդեն սկսել եմ մոռանալ ազատությունը» վավերագրական ֆիլմի սցենարը և նկարահանել: 1992-1996 թթ. բազմաթիվ վավերագրական և խաղարկային ֆիլմերի հնչյունային ռեժիսորն է եղել: 1996-ից սցենարիստ է, ռեժիսոր և պրոդյուսեր:
Ֆիլմոգրաֆիա
Եվ աստղերն իմ առաջ. շլյագերների երգչուհի Ռենատե Քերնի կյանքը (1998), Ամառ և սեր (1999), Զորասպասարկում (2001), Պարոն Շմիդը և պարոն Ֆրիդրիխը (2001), Զինվորի երջանկությունը և ԱՍտծու օրհնությունը (2002), Պարտվողներ և հաղթողներ (2006):
|