Հնարավոր կյանք Արգենտինա / Գերմանիա 2006, 80min.
Պրոդ./սց.` Սանդրա Գուգլիոտա, ռեժ.` Պաբլո Ֆենդրիկ, Սանդրա Գուգլիոտա, օպեր.` Լուչիո Բոնելի, կոմպոզ.` Սեբաստիան Էսկոֆետ, նկ.` Արմանդո Կաբրերա, Ֆաբիանա, Պիոտի, հնչ.` Վիցենտե Դ’Էլիա, Լեանդրո Լորեդո, մոնտ.` Վիկտոր Կրուզ, Խուան Պաբլո Դիբիտոնտո:
Դերերում. Գիլերմո Արենգո, Անա Չելենտանո, Մարինա Գլեզեր, Օսմար Նունեզ, Նատալյա Օրեյրո, Գերման Պալացիոս:
Կարլան և Լուչանոն երջանիկ զույգ են: Մի առավոտ Լուչանոն մեկնում է Պատագոնիա` աշխատանքային ճանապարհորդության և կարծես անհետանում է օդում: Անկարող լինելով գտնել նրա հետքերը` նրա կինը մեկնում է նրան փնտրելու: Հայտնվելով Պատագոնիայում` նա հանդիպում է Լուիսին, որը շատ նման է Լուչանոյին: Համոզված լինելով, որ այս մարդը կարող է իր ամուսինը լինել` Կարլան փորձում է ավելի մոտենալ նրան` չնայած այն բանին, որ նա կին ունի: Սակայն նա կարծես չի ճանաչում Կարլային: Չցանկանալով ընդունել այն փաստը, որ այդ մարդը կարող է միանգամայն անծանոթ լինել, նա շարունակում է իր ջանքերը նրան դուրս հանելու ուղղությամբ:
Մրցանակներ
Խաղարկային ֆիլմի մրցանակ (Լավագույն դերասանուհի, Սինե Կեարա - Ազգային կինոփառատոն, 2008), C.I.C.A.E. մրցանակաբաշխություն – Հատուկ մրցանակ (Լոկարնոյի միջազգային կինոփառատոն, 2007):
| Գուգլիոտա, Սանդրա Սանդրա Գուգլիոտա (ծնվ. 13.7.1969, Բուենոս Այրես, Արգենտինա)
Սանդրա Գուգլիոտան սովորել է կինոարվեստ Բուենոս Այրեսում` մասնագիտանալով ռեժիսուրայում, այնուհետև աշխատել է հեռուստատեսության համար, որի համար նկարահանել է սերիալներ և դրամաներ, ինչպես նաև վավերագրական ֆիլմեր: Այս ընթացքում նա հանդիսացել է նաև անկախ կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր:
Ֆիլմոգրաֆիա
Ատտիկական գիշերներ (1995),Երջանիկ օր (2002), Հավանական կյանքեր (2006):
|