VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Կորած գյուղը

Իսպանիա
2006, 52min.

Պրոդ.` Անտոնիո Լ. Սանչես, սց.` Վիկտոր Ֆ. Մունյոս Ռամիրես, ռեժ.` Մանուել Խիմենես Նունյես, օպեր.` Դավիդ Խիմենես, Դանիել Սալաս, Լորենսո Դոներ, Ֆրանսիսկո Ալմագրո, Գալո Ռիվերա, երաժշտ.` Կառլոս դել Կաստիլյո, մոնտ.` Տոմաս Դուրան:

Անհյուրընկալ վայրում, որ թաղված է ճահճուտային ավազներում և շրջապատված անտառների խաղաղ սոսափով, մի ամբողջ գյուղ ամեն օր երդվում է նվիրվել Աստվածածնի պատկերի պաշտպանության ու երկրպագության միակ նպատակին. այդ պատկերը անհամար սերունդների կյանքի սկիզբն ու վերջն է: Կորած գյուղը ջանում է ցույց տալ այս միակ հարաբերակցության մեջ ի մի եկող հույզերի ու կրքերի ահավոր ձուլվածքը, հարաբերակցություն, որ կոփվել է սերնդեսերունդ և կարգավորվել դարերի ընթացքում:

Մրցանակներ
Ժյուրիի առաջին մրցանակ (Մադրիդի վավերագրական ֆիլմերի DocumentaMadrid փառատոն, 2007):

Նունյես, Մանուել Խիմենես

Մանուել Խիմենես Նունյես (ծն. 1973, Մալագա, Իսպանիա)
Ավարտել է Մալագայի համալսարանի լսատեսողական հաղորդակցության բաժինը: Նրա «Հրաշագործը» հաղթել է Մալագայի իսպանական կինոյի 2-րդ փառատոնի տեսաֆիլմերի մրցույթում: «Կորած գյուղը» Խիմենես Նունյեսի առաջին լիամետրաժ վավերագրական աշխատանքն է:

Ֆիլմոգրաֆիա
Կորած գյուղը (2006):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy The European Cultural Foundation