Ո՞վ ենք մենք Հոլանդիա 2007, 63min.
Պրոդ./սց./ռեժ./օպեր.` Սյուսան Կորնալեյնսլեյպեր, մոնտ.` Յան Լանգևելդ:
Նկարահանվել է Սիվան Փերվերը:
Ֆիլմը բողոքի երգեր կատարող քուրդ երգիչ Սիվան Փերվերի մասին է, որն ավելի քան 30 տարի ապրել է Եվրոպայում, տարագրության մեջ: Հոգեթով ձայնով և բեմական ազդեցիկ կեցվածքով նա քաղաքական բալլադներ է երգում քրդերեն: Աշխարհասփյուռ քրդերի համար Փերվերը կենդանի խորհրդանիշերից մեկն է, իսկ նրա երգերը դեռ խստիվ արգելված են: Համերգային կատարումները զուգակցվում են Քրդստանի և այլ վայրերի տեսարաններով:Ներկայացվում են նաև քրդեր, որոնք ոգեշնչվում են Փերվերի երաժշտությամբ: Ֆիլմը նկարահանելու համար ռեժիսորը հինգ տարի ճամփորդել է երգչի հետ, մի բան, որ հեշտ չէ գրավյալ Քրդստանում, որտեղ, ինչպես նկատել է նա, արևային ակնոցով շատ տղամարդիկ կան, նույնիսկ եթե արև չկա:
| Կորնալեյնսլեյպեր, Սյուսան Սյուսան Կորնալեյնսլեյպեր
1996-ին ավարտել է Ամստերդամի կինոյի և հեռուստատեսության ակադեմիան: Դիպլոմային աշխատանքը դարձել է փախստական կնոջ մասին պատմող «Չճանաչվածը» վավերագրական ֆիլմը: Մի շարք ուսանող վավերագրողների խորհրդատուն է եղել: Հասարակական և քաղաքական գիտություններ է դասավանդել պատանիներին: «Ո՞վ ենք մենք»-ը նրա առաջին ֆիլմն է:
Ֆիլմոգրաֆիա
Ո՞վ ենք մենք (2007):
|